Հարությունը մեր հավատքի սիրտն է. Սերգեյ Ավերինցև

Հատված Ս. Ս. Ավերինցևի կողմից 2002 թ. դեկտեմբերի 14-ին խոսված քարոզից.

Սերգեյ Ավերինցև Сергей Аверинцев

Քրիստոսի հարությունը, մեր հավատն առ հարությունն Քրիստոսի առ Եկեղեցին մեր հավատքի սիրտն է և մեր պատասխանը փորձչին՝ դևին։ Այլապես ի՞նչ կլիներ Եկեղեցին առանց նրանում հարուցյալ Քրիստոսի ներկայության. պարզապես մարդիկ՝ իրենց թուլություններով։ Պատմության մեջ – Եկեղեցու երկրային, էմպիրիկ պատմության մեջ – շատ տխուր բաներ կան, ինչպես և ամենատարբեր մարդկային ընկերակցությունների պատմության մեջ։ Բայց եթե նույնիսկ չմտածենք այդ մասին, ամենաբարեպաշտ, առաքինի, հարգանքի արժանի քրիստոնյաները միայն  իրենք իրենցով՝ առանց հարուցյալ Քրիստոսի ներկայության, ի՞նչ են կարող անել իրենց անլիարժեք բարեպաշտությամբ, իրենց մարող առաքինություններով, իրենց իրական բայց և համենայն դեպս անբավարար ներշնչանքով։

Ես ինձ թույլ կտամ ասել շատ անձնական բան՝ ինձ անձնական խոստովանություն անել թույլ կտամ։ Ես չգիտեմ, թե ինչպես է փորձիչը խոսում ուրիշ մարդկանց հետ, բայց երբ նա ինձ հետ է խոսում,

հղում չի անում գիտությանը, ոչ էլ աստվածաբանության քննադատությանն ուղղված խոսք է բացում։ Նա ասում է ինձ. «Նայի՛ր ինքդ քեզ. նայի՛ր, թե ինչպես ես դու աղոթում, նայի՛ր, թե ինչպես ես քեզ պահում մարդկանց առջև – մի՞թե դա թատրոն չէ։ Եվ քեզ համար ամոթ չէ՞ երևակայել, որ քո այդ թատրոնը ինչ-որ լուրջ բան է»։ Եվ ես մտածում եմ, թե այն ստի մեջ, որը նա ասում է, ճշմարտության ինչ-որ բաժին կա։ Բայց բանն այն է, որ ես մենակ չեմ. ինձ հետ է Քրիստոս։ Միայն դա է կարևոր, դրանում է Եկեղեցու մասին հարցի էությունը։

Եվ ահա հարուցյալ Քրիստոսն զորության այն լիությունն է, հրաշագործության այն լիակատարությունն է, որն արդեն ոչինչ չի թողնում ծիսական կանոնների կաշկանդվածությունից, մարգարեության լրությունն է, որում ոչինչ չի մնում մի մտքի վրա կենտրոնանալուց – դա այն զորությունը, փորձն է, որը մենք բոլորս ունենք։ Եվ մենք գիտենք, թե ինչպիսի աչքեր ունեն մարդիկ, ովքեր պարտադիր չէ որ տեսիք ունենալով, հարուցյալ Քրիստոսի հետ շփման կոնկրետ փորձ են ստացել։ Մենք գիտենք, ասենք, ինչպիսին էր հ. Անտոն Սուրոժսկու դարձը, որն ապրում է Լոնդոնում, և որին, փառք Աստծո, մինչ օրս մեզնից յուրաքանչյուրը կարող է հարցնել դրա մասին՝ չհաշված այն, ինչ նա արդեն պատմել է։

Արդ ուրեմն դա զորություն է՝ զորություն, որն ինքն է միայն արդարացնում ճշմարտության և անկարողության միջև բոլոր տատանվող, կիսաչափ թափառումները մեր մեջ, երկրային համակեցության մեջ, երկրային եղբայրության մեջ։

Թարգմանությունը ռուսերենից` © Գառնիկ Հարությունյանի

Սկզբնաղբյուրը

Կարդացե՛ք նաև 10 միտք Թերեզա Ավիլացուց

 

 

Posted on March 26, 2016, in Հարություն, Նշանավոր գործիչներ and tagged , , , , , , , , , , . Bookmark the permalink. 2 Comments.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: