Ի՞նչ ընթերցել Մեծ Պահքի ընթացքում

Պահք

Ուրախալի է, որ տարեցտարի ավելանում է այն մարդկանց թիվը (գոնե իմ շրջապատում), որոնք գիտակցում են, որ Մեծ Պահքի շրջանը ոչ թե պարզապես կենդանական սննդից հրաժարվելու (ձեռքի հետ էլ ավելորդ քաշից ազատվելու) ժամանակահատված է, այլ պետք է ուղեցկվի այսպես ասած հոգևոր պահքով:

Պահքը շատ ժամանակ իրավացիորեն համեմատում են ճամփորդության հետ, և ինչպես յուրաքանչյուր ճամփորդության պատրաստվելիս մանրակրկտորեն ընտրում ենք, թե ինչ իրեր կարող են մեզ պետք գալ դրա ընթացքում, Մեծ Պահքի համար էլ պիտի ունենանք համապատասխան «իրեր»ը, այն է՝ գրականությունը, որով պիտի պատրաստենք մեզ ապաշխարության այդ ճամփորդության ընթացքում. այլապես, պարզապես ամեն կիրակի պատարագի կամ էլ շաբաթվա ընթացքում ժամերգությունների մասնակցելով, շատ հպանցիկորեն կիրականացնենք այդ ճամփորդությունը: Համոզված եմ, որ Մեծ Պահքն առանց ընթերցանության ու ընթերցածի շուրջը խորհրդածության հնարավոր չէ, ուստի որոշեցի առանձնացնել մի քանի կարևոր գիրք, որոնք օգտակար կլինեն այդ ընթացքում:

Հ. Ալեքսանդր Շմեմանն իր «Մեծ Պահք» գրքում գրում է. «Ընթերցանության նպատակը միայն կրոնի մասին մեր գիտելիքներն ավելացնելը չէ. այն հիմնականում նպատակաուղղված է մեր միտքը մաքրելու այն ամենից, ինչով այն լի է: Ուղղակի աներևակայելի է, թե որքա՛ն է մեր միտքը բեռնված ամեն տեսակ հոգսերով, հետաքրքրություններով, մտահոգություններով, տպավորություններով, ու թե որքա՛ն չնչին իշխանություն ունենք այդ ամենի վրա: Կրոնական գրքի ընթերցումը, մեր ուշադրության կենտրոնացումը սեփական մտածելակերպից բոլորովին տարբեր մի բանի վրա ինքնին մտավոր և հոգևոր ուրիշ մթնոլոտ է ստեղծում…»:

  1. Բնականաբար, առանց Աստվածաշնչի օրվա ընթեցումների հնարավոր չէ պատկերացնել Մեծ Պահքի ընթացքը: Աստվածաշունչն այսօր առցանց հասանելի է տարբեր կայքերում, իսկ տարվա կտրվածքով յուրաքանչյուր օրվա ընթերցվածները (սուրբգրային համարները) պարունակող 2016 թ. Օրացույցը կարող եք ներբեռնել այստեղից:
  2. Մեծ Պահքի կարևոր հանգրվաններն են կիրակիները, որոնցից յուրաքանչյուրի խորհուրդը հիմնված է նորկտակարանյան որևէ առակի վրա. այս իմաստով շատ օգտակար է Շնորհք Պատրիարքի (Գալուստյան) «Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան» գիրքը, որը կարող եք ներբեռնել այստեղից:
  3. Մեծ Պահքի ընթացքում ընթերցելու լավ գիրք է նաև ռուս ուղղափառ հոգևորական Ալեքսանդր Շմեմանի «Մեծ պահք. ճամփորդություն դեպի Սուրբ Զատիկ» գիրքը, որն առաջին անգամ հայերեն է թարգմանվել 2005 թ.: Գրքից որոշ մտքերի ծաղկաքաղ կարող եք գտնել այստեղ:
  4. Ոչ միայն Մեծ Պահքի ընթացքում, այլև պարբերաբար ու անընդհատ ընթերցելու արժանի գիրք է Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանը»՝ Նարեկը, որը կարող եք ներբեռնել այստեղից:
  5. Նախորդ շարքին պատկանող գրքերից է նաև Ղպտի ուղղափառ եկեղեցու երջանկահիշատակ պատրիարք Շենուդա Գ.-ի «Հոգու ազատագրումը» գիրքը, որը կարող եք ներբեռնել այստեղից:

Բնականաբար, գրքերի այս ընտրությունը սուբյեկտիվ է, և յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ ինչ կարդալ և երբ, սակայն հուսով եմ, որ սրանք գոնե ուղեցույցի դեր կկատարեն ձեզ համար, ու այս տարի էլ բարեհաջող կհասնենք Սուրբ Հարության:

Գ. Հ.

Կարդացե՛ք նաև Մեծ Պահք. Ծիսական բառարան (Մաղաքիա արք. Օրմանեան)

Posted on March 6, 2016, in Պահք, Բլոգային գրառումներ and tagged , , , , , , , , , , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: