Հռոմի պապը և Համայն Ռուսիո պատրիարքը կհանդիպեն

2015-07-06_152413-600x464

Օրերս հայտնի դարձավ, որ փետրվարի 12-ին «Ազատության կղզում»՝ Կուբայում, կկայանա Հռոմի Ֆրանցիսկոս պապի և Համայն Ռուսիո ու Մոսկվայի Կիրիլ պատրիարքի հանդիպումը:

Այն արդեն անվանում են աննախադեպ, պատմական և այլ ածականներով՝ հարաբերությունների ջերմացում կանխատեսելով ուղղափառների և կաթոլիկների միջև: Մասնավորապես, հայր Հովհաննես Գուայտան (նախկինում՝ Ջիովաննի Գուայտա) վստահ է, որ սպասվող հանդիպումը վկայում է այն մասին, որ կաթոլիկների ու ուղղափառների միջև հարաբերությունները արագորեն բարելավվում են, հատկապես վերջին տարվա ընթացքում «մի կողմից այն ամենի պատճառով, ինչ տեղի է ունենում համաշխարհային մակարդակում՝ ագրեսիվորեն տրամադրված իսլամը, ահաբեկչության դրսևորումները: Իհարկե, քրիստոնյաները պիտի համախմբված լինեն», – ասել է նա: Կաթոլիկների և ուղղափառների «կամա-ակամա» այս մտերմացումն, ըստ նրա, ակնհայտ է և պայմանավորված է նաև բողոքականների ծայրահեղ ազատականության (լիբերալիզմի) պատճառով:

Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները նշում են, որ սպասվող հանդիպումը կապված չէ սպասվող Համաուղղափառյան ժողովի գումարման հետ (ժողովը կգումարվի Կրետեում, 2016 թ. հունիսի 16-27-ին):

27049-600x383Հետաքրքրական է, որ հանդիպումը տեղի է ունենալու Հավանայի օդանավակայանում և տևելու է 2 ժամ: Այս առթիվ Կուբայի արտգործնախարարությունից հայտնել են՝ Կուբան հպարտ է, որ հենց այնտեղ են հանդիպելու Կաթոլիկ և Ռուս ուղղափառ եկեղեցիների առաջնորդները և կապահովի բոլոր պայմաններն այդ պատմական հանդիպման հրավիրման համար:

Իսկ այսօր Վոլոկոլամսկի մետոպոլիտ, Ռուս ուղղափառ եկեղեցու Միջեկեղեցական կապերի բաժնի ղեկավար Հիլարոնը (Ալֆեև) հայտնել է, որ իր տեղեկություններով արարողակարգում որևէ համատեղ աղոթք երկու հոգևոր առաջնորդների մասնակցությամբ նախատեսված չէ: «Հանդիպումը տեղի է ունենալու օդանավակայանում, այսինքն՝ մշակութային կամ սակրալ տարածքից դուրս, և այն բաղկացած է լինելու զրույցից ու հայտարարագրի ստորագրումից», –  ասել է նա: Հիլարիոն սրբազանը նաև ընդգծել է, որ պապն ու պատրիարքը, ամենայն հավանականությամբ, կքննարկեն միջազգային ահաբեկչության հարցը և մի շարք այլ հարցեր: Նա չի բացառել, որ առաջնորդները կխոսեն ժամանակակից աշխարհում քրիստոնեության տեղի և դերի մասին:

Աղբյուրը և նկարները՝ http://www.pravmir.ru կայքից:

Կարդացե՛ք նաև Պատմական այց Երուսաղեմ՝ 35-ամյա ընդմիջումից հետո

Posted on February 6, 2016, in Եկեղեցական լուրեր and tagged , , , , , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: