Պատմական այց Երուսաղեմ՝ 35-ամյա ընդմիջումից հետո

Թավադրոս II-ը ԵրուսաղեմումԱյս շաբաթ Երուսաղեմ այցելեց Ղպտի եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի պապ Թավադրոս (Թեոդորոս) II-ը: 35 տարվա մեջ առաջին անգամ իրականացված այցի պատճառը մասնակցությունն էր Երուսաղեմի և Մերձավոր Արևելքի Ղպտի ուղղափառ եկեղեցու արքեպիսկոսպոս Աբնա Աբրահամի թաղման արարողությանը, ով մահացել էր չորեքշաբթի՝ նոյեմբերի 25-ին:

Այցի պատմական էր այն պատճառով, որ Ղպտի եկեղեցու Սուրբ Սինոդը Շենուդա III պատրիարքի օրոք՝ 1980 թ. մարտի 26-ին, արգելել էր այցելությունները Երուսաղեմ (Քեմպ Դեյվիդում եգիպտա-իսրայելական հարաբերությունների կարգավորումից հետո): Այդ ժամանակվանից ղպտիներին արգելված է ուխտագնացությունը Երուսաղեմ (թեև շատ ղպտիներ այցելում են, հատկապես՝ Սուրբ Հարության տոնին), մինչև Պաղեստինի հարցի լուծումը:

Ղպտի եկեղեցու խոսնակ Պոլ (Պողոս) Հալիմը բացատրել է, որ Թավադրոս II պատրիարքը ներկա է եղել թաղմանը (և ոչ ավելին), քանի որ Երուսաղեմի արքեպիսկոպոսը Ղպտի եկեղեցու երկրորդ դեմքն է պատրիարքից հետո Եպիսկոպոսների Սուրբ Սինոդում՝ Ղպտի եկեղեցու բարձրագույն կանոնական հեղինակությունն ունեցող մարմնում: Նա միաժամանակ նշել է, որ Ղպտի եկեղեցու դիրքորոշումը անփոփոխ է մնացել: Խոսնակն ավելացրել է, որ Աբրահամ եպիսկոպոսն իր կտակում ցանկացել էր թաղվել Երուսաղեմում (մինչդեռ նրա նախորդի մարմինը վերադարձվել էր Եգիպտոս): Իսկ Թավադրոս II պատրիարքն իր այցը համարել է զուտ «մարդկային պարտականություն»:

Հիշեցնենք, որ ղպտիները կազմում են Եգիպոսի բնակչության մոտ 10 %-ը:

Աղբյուրը՝ https://www.middleeastmonitor.com/news/africa/22488-head-of-egyptian-copts-to-visit-jerusalem-for-first-time-in-35-years

Կարդացե՛ք նաև Ի՞նչն է նոր Ֆրանցիսկոս պապի մեջ (2013 թ.)

 

Posted on November 29, 2015, in Եկեղեցական լուրեր and tagged , , , , . Bookmark the permalink. 1 Comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: