«Մեղքի հարյուր տարուց» մինչև «Ցեղասպանության փիլիսոփայությունը SOAD երգերում»

մեղքի հարյուր տարինԵրեկ Մհեր Բեյլերյանի «Մեղքի հարյուր տարին» գրքի շնորհանդեսն էր, որի առաջին ստեղծագործությունը՝ համանուն վիպակը, յուրօրինակ անդրադարձ է Հայոց ցեղասպանության հարցին: Երկը գրված է մոգական ռեալիզմի ոճով: Հեղինակն իր վիպակն սկսում է ոգիների աշխարհի մասին պատմելով, սակայն այն ավարտվում է իրական աշխարհում կատարվող իրադարձություններով: Զրույց-քննարկման ժամանակ, ի թիվս հնչած այլ կարևոր և հետաքրքիր մտքերի, իմ մեջ տպավորվեց մեկը. քանի որ լրատվականներից մեկն արդեն անդրադարձել է հանդիպմանը, մեջբերեմ գրողի ուղղակի խոսքը. «Գրականության մեջ չպետք է քարոզներ լինեն, պետք է ակնարկի տեսքով մատուցես խոսքդ, ինչն էլ արել եմ այս գրքում: Վեպը ոգիների մասին է, և ես փորձել եմ նայել այդ ոգիներին թուրքերի աչքերով…»: Հեղինակի ռադիոհարցազրույցը կարող եք լսել այստեղ. https://www.youtube.com/watch?v=FV3CfCWrr9I, իսկ նրա գործերն առցանց հասանելի են այստեղ:

Այսօր ոչ պատահաբար մեկ այլ հանդիպման էի ներկա. ֆինն ուղղափառ վանական, Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի սիստեմատիկ աստվածաբանության և հայրաբանության պրոֆեսոր հայր Սերաֆիմ Սեպալան (Serafim Seppälä) խոսում էր ցեղասպանությունը վերապրածների տրավմայի, աստվածաբանության տեսակյունից ցեղասպանության հարցի դիտարկման (այդ թվում հայազգի Վիգեն Գուրոյանի կողմից), ցեղասպանության հարցի՝ արվեստում (օրինակ՝ Արշիլ Գրոկու նկարներում) արտացոլվելու օրինակների մասին, սակայն բանախոսության կենտրոնական թեման ցեղասպանության փիլիսոփայությունն էր SOAD (System Of A Down) խմբի և Տարոն Մալաքյանի (Daron Malakian) երգերի բառերում: Ըստ բանախոսի, նրանք ունեն երգեր, որտեղ ակնհայտ, ագրեսիվ կերպով և բաց տեքստով խոսվում է ցեղասպանության մասին (ի տարբերություն հրեա ռոք երաժիշտների, ովքեր Հոլոքոստի հարցը չեն բարձրացրել իրենց ստեղծագործություններում): Հայր Սերաֆիմի խոսքերով՝ չնայած մինչև խմբի գործունեությունը բազմաթիվ պատմաբաններ և քաղաքական գործիչներ բազում գրքեր էին գրել հարցի շուրջ, սակայն SOAD-ի՝ 80 տարի կուտակված էներգիայի պայթյունի միջոցով հնարավոր եղավ նման լայն շրջանակներին ցեղասպանության մասին ինֆորմացնելը: Նշեմ, որ անձամբ ես քաջածանոթ ծանոթ չեմ SOAD-ի երգերի բառերին:

Serafim SeppäläԲացահայտ ասված խոսքը, հիրավի, այնքան ազդեցիկ չէ, որքան ակնարկված, սքողված խոսքը: Այս առումով ինձ համար բացահայտում էր, օրինակ, հանրահայտ “Lonely day” երգի խոսքերի իր մեկնաբանումը՝ ցեղասպանության տեսանկյունից (թեև բանախոսի ասելով ունկնդիրների մեծ մասն այն ընկալել և ընկալում է իբրև անձնական հոգեվիճակի՝ դեպրեսիայի նկարագրություն):

Ես էլ միշտ այդ երգը տխուր պահերին եմ հիշում, և այն ավելացնում է այդ տխրությունը…

Դուք էլ կարող եք վերընթերցել այս աշխարհահռչակ երգի բառերը ցեղասպանությանն արված ակնարկով, և այն նորովի կհառնի ձեր հայացքի առջև:

“Lonely Day”

Such a lonely day
And it’s mine
The most loneliest day of my life

Such a lonely day
Should be banned
It’s a day that I can’t stand

The most loneliest day of my life
The most loneliest day of my life

Such a lonely day
Shouldn’t exist
It’s a day that I’ll never miss

Such a lonely day
And it’s mine
The most loneliest day of my life

And if you go, I wanna go with you
And if you die, I wanna die with you
Take your hand and walk away

The most loneliest day of my life
The most loneliest day of my life
The most loneliest day of my life

Such a lonely day
And it’s mine
It’s a day that I’m glad I survived

Songwriters
MALAKIAN, DARON / TANKIAN, SERJ

Ավելորդ չեմ համարում նշել, որ հայր Սերաֆիմը հայ ժողովրդի մեծ բարեկամներից է, 500 էջանոց գիրք է հեղինակել Հայաստանի մասին, և, ինչպես շատ օտարներ, ավելի լավ է տեսնում մեր առավելությունները (Օրինակ, նա պատմեց, որ հենց ինքը տաքսի է նստում, որում հայկական երաժշտություն է հնչում (որն ինքը շատ է սիրում), տաքսիստները միանգամից փոխում են այն ու ռուսական երաժշտություն միացնում, որն ինքը բնավ չի սիրում):

Երկու իրադարձություններն էլ նվիրված էին Հայոց ցեղասպանությանը. Մհեր Բեյլերյանի՝ մոգական ռեալիզմի ոճով գրված վիպակը, որտեղ աստվածաբանական շերտեր են նշմարվում և ֆինն աստվածաբանի ցեղասպանության փիլիսոփայությունը: Մհերի գրքում հայերի ոգիները երգում են ու սարսռացնում են թուրքերին, իսկ SOAD-ի երգերը արդյոք նույն ֆունկցիան չե՞ն անում… Իսկ ապրիլի 24-ը և՛ Lonely day է, և, մյուս կողմից, այն օրն է, երբ Աստված հային ամենամոտն է կանգնած…

 17.04.2015

Posted on April 17, 2015, in Բլոգային գրառումներ and tagged , , , , , , . Bookmark the permalink. 3 Comments.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: