Մոսկվայի ու համայն Ռուսիայի պատրիարք Կիրիլի և Ղպտի ուղղափառ եկեղեցու պատրիարք Թեոդորոս II-ի հանդիպումը

Կիրիլ, Թեոդորոս 2-րդ2014 թ. հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ Մոսկվայի ու համայն Ռուսիայի պատրիարք Կիրիլի և Ղպտի ուղղափառ եկեղեցու պատրիարք Թեոդորոս II-ի հանդիպումը։

Կիրիլ պատրիքարքը, ողջունելով Ղպտի եկեղեցու պատրիարքին՝ նշեց, որ այդ այցի հետ է կապում նոր էջի բացումը երկու եկեղեցիների հարաբերությունների պատմության մեջ։ Նա նկատեց, որ երկու եկեղեցիների միջև երկխոսությունը հատկապես ակտիվացել էր 1985-1995 թթ. աստվածաբանական երկխոսության ընթացքում, ինչը հնարավորություն տվեց ավելի լավ հասկանալ եկեղեցիների դիրքորոշումները քրիստոսաբանական հարցերում։
2005 թ. առաջարկվել էր վերսկսել երկխոսությունը, բայց այս 9 տարիներ ընթացքում ցավոք ոչինչ չի արվել՝ առաջին հերթին Մերձավոր Արևելքում տիրող ծանր վիճակի պատճառով։
Կիրիլ, Թեոդորոս 2-րդ
Հանիպման ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։
Կիրիլ պատրիարքն ասաց.«2011-2013 թթ. Ձեր եկեղեցին ծանրագույն իրավիճակում հայտնվեց, երբ բացահայտ հալածանք սկսվեց նրա դեմ. քանդվում էին եկեղեցիներ, սպանություններ էին կատարվում։ Այդ ամենը հանգեցրեց նրան, որ մատ 200.000 ղպտի լքեցին Եգիպտոսը»։
Նա հույս հայտնեց, որ Եգիպտոսի ղեկավարության փոփոխությունը դրական դեր կունենա այդ հարցում։
Ղպտի եկեղեցու պատրիարքը, ողջունելով Կիրիլ պատրիարքին, հույս հայտնեց, որ այդ հանդիպումը կամրապնդի երկկողմ հարաբերությունները եկեղեցիների միջև։ Նա ասաց, որ շատ վաղուց էր երազում այցելել Ռուսաստան, շատ էր կարդացել այդ երկրի, ուղղափառ աստվածաբանության և վանքերի մասին, և ահա իր երազանքը կատարվեց։
Կիրիլ, Թեոդորոս 2-րդ
Խոսելով Ղպտի եկեղեցու պատմության և ժամանակակից վիճակի մասին՝ պատրիարքն ընդգծեց, որ 14 դարից ավելի իրենք խաղաղության և համերաշխության մեջ են ապրում եղբայր մուսուլմանների հետ և փորձում փոխանցել Աստծո սերը բոլորին։
Սակայն բոլորովին վերջերս Ղպտի եկեղեցին շատ ծանր շրջան ապրեց. մարդիկ էին տառապում, վանքեր էին քանդվում, Եգիտպոսի պատմության մեջ առաջին անգամ հարձակում էր կատարվել Կահիրեի պատրիարքական վանքի վրա։
Ղպտի պատրիարքն իր երախտագիտությունը հայտնեց Կիրիլ պատրիարքին՝ Մերձավոր Արևելքում քրիստոնյաներին ցուցաբերած օգնության համար՝ շեշտելով, որ իրենք աղոթում են Սիրիայում և Իրաքում, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրներում ապրող եղբայրների համար։
Թեոդորոս 2-րդ հիշեց նաև երջանկահիշատակ Շենուդա 3-րդ պատրիարքի՝ 26 տարի առաջ կատարած այցը Ռուսաստան, երբ տոնվում էր Ռուսիայի քրիստոնեացման 1000-ամյակը։
Ղպտի պատրիարքն առանձնացրեց խաղաղարար, մշակութային և կրթական ոլորտները՝ իբրև հեռանկարային երկու եկեղեցիների միջև համագործակցության շրջանակում։
Երկու կողմից էլ կարևորվեց աստվածաբանական երկխոսության շարունակությունը։
Հանդիպման ավարտին պատվիրակությունների անդամները փոխանակվեցին հուշանվերներով։

Posted on October 30, 2014, in Եկեղեցական լուրեր and tagged , , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: