Առաջընթաց և նոր հիմնախնդիրներ. Գարեգին Ա.

Գարեգին Ա

Ջ. Գուայտա – Մեր աշխարհի առջև ծառացած բացառիկ հրատապ հիմնախնդիրը շրջական միջավայրի պահպանման հիմնախնդիրն է: Արդեն հաշվարկված է, որ եթե առաջիկա տասնամյակներում մթնոլորտի ապականումը շարունակվի այս նույն արագությամբ, ապա երկրի մակերևույթի ջերմաստիճանը կբարձրանա մի քանի աստիճանով, որը կհանգեցնի Անտարկտիդայի սառույցի հալքին: Իբրև հետևանք, առափնյա բազմաթիվ շրջաններ կողողվեն, և երկրի աշխարհագրական քարտեզից կվերանան ամբողջական ցամաքամասեր…

Մթնոլորտի ապականմանը պետք է ավելացնել չընդհատվող անտառահատումը (օրինակ՝ ամազոնյան անտառի ոչնչացումը), հողի ուժասպառությունը, մոլորակի ընդարձակ շրջաններն անապատի վերածելը (ինչպես անապատի մեծացումը դեպի Սահելի շրջան), կենդանիների բազմաթիվ տեսակների բնաջնջումը, ծովերի աղտոտումը, գյուղատնտեսության մեջ քիմիական նյութերի օգտագործման պատճառով ստորերկրյա ջրերի թունավորումը…

Մեկ խոսքով՝ այսօր մարդկությունը հասել է այն ծայրակետին, երբ երևան է գալիս մոլորակի կործանման վտանգը: Ի՞նչ կարող է ասել Եկեղեցին այս հավաքական յուրատեսակ ինքնասպանության առթիվ:

Գարեգին Ա. – Նախ ես կկամենայի ասել, որ այն պատկերը, որ Դուք ինձ հենց նոր գծեցիք, ինձ չափազանց մռայլ, նույնիսկ մի քիչ հայտնութենական է թվում… Ես շատ լավ հասկանում եմ, որ Դուք հիմնվում եք գիտական տվյալների վրա, բայց Աստված, որ աշխարհի Արարիչն ու Տիրակալն է, միշտ կարող է փրկել իր արարչագործությունը: Չգիտեմ, թե ինչու, սակայն համոզված եմ, որ ապագան այնքան մռայլ չի լինի,ինչպես պնդում են շրջակա միջավայրի պահպանմանը նախանձախնդիր որոշ գիտնականներ:

Բայց վերադառնամ Ձեր հարցին: Եկեղեցին պետք է միանգամայն հստակորեն և հայտնապես դրսևորի իր հոգատարությունը Աստծու ստեղծագործության հանդեպ: Հավատացյաների համար բնությունն ամենից առաջ Աստծու ստեղծագործությունն է, որին մաս ենք կազմում մենք բոլորս: Արարածոց աշխարհի հետ ձեռնածությունները, բնության նկատմամբ բռնությունը, – այս ամենն ակնհայտորեն հակասում է Աստծու կամքին: Մեր առաջընթացը մեզ մղում է կրկնելու Ադամի մեղքը. մեզ երևակայում ենք Աստված և ամեն ինչի տեր ու տնօրեն:

Աստված ստեղծել է աշխարհը՝ այն վստահելով մարդուն, որը, գիտության և տեխնիկայի օգնությամբ, կարող է օգտագործել բնական պաշարները, բայց՝ առանց դրանք վատնելու ապաշնորհ կերպով: Շրջակա միջավայրի պահպանման հինախնդիրն իսկապես որ մեր դարաշրջանի ամենալուրջ հիմնախնդիրներից է: Ես շատ ուրախ եմ, որ այսօր որոշ պետություններ նախաձեռնել են ավելի վճռական քաղաքականություն, որպեսզի սահմանափակեն շրջակա միջավայրի ապականումը: Բայց չպետք է մոռանալ, որ աղքատ երկրներում դա դյուրին գործ չէ: Եվ քանի որ սպառնալիքը բավականին լուրջ է, ես կարծում եմ, որ մենք պետք է բազմապատկենք մեր ջանքերը, որպեսզի դադարեցնենք շրջակա միջավայրի ապականումը և, ընդհանրապես, մարդու ամեն տեսակ բռնություն բնության նկատմամբ:

Այդուհանդերձ, ինչպես ասացի, անձամբ ես շրջակա միջավայրի վրա գալիք աղետի առջև պահպանում եմ ներքին հանգստություն, քանի որ համոզված եմ, որ աշխարհը մնում է Աստծու ձեռքերում: Եվ Աստված իր սիրով մեզ կօգնի գիտակցելու մեր մեղքը արարչագործության ու բնության դեմ:

Կարդացե՛ք նաև Քանի՞ Հայ եկեղեցի գոյություն ունի

Աղբյուրը՝ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս, «Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ», Ս. Էջմիածին, 2001

Posted on August 9, 2014, in Գարեգին Ա. Կաթողիկոս Ամենայն Հայոց and tagged , , , , , . Bookmark the permalink. 3 Comments.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: