Մայր Թերեզայի Նոբելյան դասախոսությունից /հատված Ա./

Mother Teresa Receiving Nobel Peace Prize11 դեկտեմբերի 1979 թ.

«… Աղքատ մարդիկ հիանալի մարդիկ են: Մի անգամ երեկոյան մենք դուրս եկանք և փողոցից 4 մարդ բերեցինք: Նրանցից մի կին ծայրահեղ ծանր վիճակում էր: Եւ ես ասացի քույրերին. «Դուք հոգ տարեք մյուս երեքի մասին, իսկ ես կզբաղվեմ այս մեկով, որ ամենավատ տեսքն ունի»: Մի խոսքով՝ ես արեցի նրա համար ամենը, ինչ կարող էր տալ իմ սերը: Ես նրան պառկեցրի անկողնում, և ինչպիսի՜ ժպիտ հայտնվեց նրա դեմքին: Նա բռնեց իմ ձեռքը և միայն մի բառ ասաց. «Շնորհակալությո՛ւն», ու մահացավ:

Ես նրան օգնել չէի կարող, բայց… հարցրի ինքս ինձ, թե ինչ կասեի ես՝ հայտնվեի իր տեղում: Եվ իմ պատասխանը շատ պարզ էր: Ես կփորձեի թեկուզ մի փոքր ուշադրություն գրավել իմ նկատմամբ: Կասեի որ քաղցած եմ, որ ես մեռնում եմ, որ մրսում եմ, միգուցե էլի ինչ-որ բաներ: Բայց նա տվեց ինձ շատ ավելին. նա տվեց ինձ իր երախտագիտությունը, սերը: Եվ նա մահացավ՝ ժպիտը դեմքին: Ինչպես այն մարդը, ում մենք հանեցինք կոյուղու խողովակից՝ մարմնի կեսը որդերի պատճառով խոցերով պատված: Մենք նրան բերեցինք տուն, և նա ասաց. «Ես ապրում էի փողոցում՝ իբրև անասուն, բայց կմահանամ իբրև հրեշտակ՝ սիրող և իմ մասին հոգ տանող մարդկանց մեջ»: Ինչքան հրաշալի էր դա՝ տեսնել մարդու մեծությունը, ով կարող էր այդպես ասել ու մեռնել՝ առանց մեղադրելու որևէ մեկին, առանց անիծելու, ոչ մի բանի հետ չհամեմատելով: Ինչպես հրեշտակ. ահա հենց դա է մեր մարդկանց մեծությունը: Եվ ուստի մենք հավատում ենք Հիսուսի ասածին. «Ես քաղցած էի, Ես մերկ էի, Ես տանիք չունեի գլխավերևումս, դուք Ինձ չէիք սիրում, հոգ չէիք տանում Իմ մասին –  և այդ ամենը դուք Ինձ եք արել»…

ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱ

Տե՛ս նաև ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԻ ՄԱՍԻՆ – Մայր Թերեզա

Posted on January 23, 2014, in Մայր Թերեզա, Նշանավոր գործիչներ and tagged , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: