ՎԱԶԳԵՆ ՎԵՀԱՓԱՌԻ ԽՈՍՔԸ ՀԻՍՈՒՍ ՄԱՆՈՒԿԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԹԻՎ

Վազգեն Ա Մարտիրս Սարյա

Շատ դարեր են անցել այն հրաշք օրերից, երբ հեռավոր Երուսաղեմ քաղաքում, մարդացյալ Որդին Աստուծո` Հիսուս աշխարհ եկավ, ցույց տալու համար ճանապարհը մարդու փրկության` մեղքի և չարիքների կապանքներից:

Արդարև, Հիսուս քարոզեց սեր և գութ մեր բոլոր նմանների հանդեպ, նույնիսկ չար կամեցողների նկատմամբ: Հիսուս քարոզեց արդարություն և հավասարություն…

Հիսուս «երանի» տվեց բոլոր խաղաղություն անողներին: Հիսուսի մեջ մարդկայինը վեհագույն կատարելության հասավ, որովհետև Աստված իջել էր նրա հողեղեն բնության մեջ»:

Երբ նշում ենք Հիսուս Մանուկի ծնված օրը, այն չենք ընկալում իբրև տարեդարձ, այլ ամեն տարի տոնում ենք որպես խորհրդավոր ու սքանչելի մի Ծնունդ, Ծնունդ, որը Նոր Տարվա գալուստով իր հետ բերում է նոր հույզեր, նոր ապրումներ, նոր սպասելիքներ և նոր անակնկալներ: Նոր Տարին արժևորվում է Հիսուս Մանուկի Սուրբ Ծնունդով:

Քրիստոնեական աշխարհում Սուրբ Ծննդյան տոնի առթիվ բազմաթիվ սովորություններ ու ավանդություններ են տեղի ունենում, որոնք երկրից երկիր, քաղաքից քաղաք և գյուղից գյուղ տարբերվում են: Սակայն այդ բոլոր նվիրականացած սովորությունների մեջ Անդորայի իշխանության տակ գտնվող Պիրենյան լեռների մի գյուղում իրապես օգտակար, գեղեցիկ ու ամբողջովին քրիստոնեական մի սովորություն կա:

«Ամեն տարի Սուրբ Ծննդյան Տոնի օրը, եկեղեցու Սուրբ Սեղանի մի անկյունում, բարձերի մեջ նստեցնում են գյուղի ամենաաղքատ մանուկին ու բոլոր բնակիչները Արևելքից եկած մոգերի օրինակով այցելում են նրան և Հիսուսի դերը կատարող մանուկին ընծայում ամեն տեսակ պարգևներ` արծաթ, ոսկի, դրամ, հագուստ, ինչպես նաև գառնուկ, ուլիկ, հավ ու այլ նվերներ: Բնականաբար բոլոր մեծ ու փոքր զանազան պարգևները պատկանում են միայն ու միայն մանուկին, որը նստած է Սուրբ Սեղանի մի անկյունում, ժպտուն կամ լալագին և կամ անտարբեր անցուդարձին: Այդ մանուկը մի քանի ժամվա ընթացքում թոթափում է իր վրայից աղքատի զգեստներն ու թշվառությունը և դառնում ոսկեղեն իշխանիկ»:

Այո’, մեծ է մարդկանց տառապանքը: Այսօր աշխարհի տարբեր երկրներում դժբախտաբար դեռևս կան ընտանիքներ, որոնք անտուն են, առանց տաքության, առանց հագուստի և ուտելիքի, մարդիկ, որոնցից շատերը զրկված են տարրական խնամքից ու մանավանդ անհույս են, բազմահազար երեխաներ, որոնք զուրկ են մայրական գուրգուրանքից և փայփայանքից:

Աղոթենք ու չզրկենք նրանց մեր խնամքից և օգնությունից:

Այս սովորությունը շատ գեղեցիկ է և օրինակելի: Երանի մենք էլ կարողանայինք այսպիսի մի մանուկի ուրախացնել:

Աղբյուրը՝ Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյանի ՖԲ էջը

Posted on January 5, 2014, in Նշանավոր գործիչներ and tagged , . Bookmark the permalink. 1 Comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: