ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԻ ՄԱՍԻՆ – Մայր Թերեզա

mother-teresa ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԻ ՄԱՍԻՆ – Մայր ԹերեզաՄարդն անպայման փորձում է իմաստ գտնել իրեն շրջապատող ամեն ինչի մեջ: Շատերին թվում է, որ իրենց կյանքն անցնում է աննպատակ կամ որ իրենք բաց են թողնում իրական կյանքը: Աշխատելու, վաստակելու, ուտելու ու նորից աշխատելու մեջ իմաստ չկա: Երիտասարդը տանջվում է հետևյալ հարցից. «Մի՞թե սա վերջն է»: Ամենածերերը գալիս են այն եզրակացության, որ առօրյա կյանքի հորձանուտում իրենք չեն հասցրել հասկանալ ու զգալ կյանքում ամենագլխավորը:

Հասնել երջանկության՝ կախված լինելով սեփական բնազդներից ու հակվածություններից, առանց որևէ ինքնասահմանափակմա, հնարավոր չէ: Աղետալի սխալ է թույլ տալիս նա, ով երջանկություն է համարում հաճույքները կամ ինչ-ինչ նյութական բարիքների տիրապետելը: Երջանկության այդպիսի ընկալումը հանգեցնում է հուսահատ ու թախծոտ տրամադրության:

Մարդկային ճամփաները շատ են տարբերվում իրարից: Մարդիկ տարբեր նպատակներ ունեն: Բայց ի վերջո վերջնական նպատակը, որին ձգտում են բոլորն առանց բացառության, բոլոր մարդկանց մոտ մինևնույնն է: Բոլորը փնտրում են անձնական երջանկություն և իրական սեր:

mother-teresa-26Եթե դուք փորձեք թափանցել ձեր նվիրական ցանկությունների և ձեզ շրջապատող մարդկանց ցանկությունների մեջ, դուք կբացահայտեք հենց այն ձգտումը, որ ընդհանուր է բոլորի համար. ընդհանուր հույսը՝ հույսն առ երջանկություն: Կյանքի յուրաքանչյուր անհաջողությունից հետո հույսն առ երջանկությունը վերածնվում է հիասթափության մոխրի միջից:

Մեր սիրտը ձգտում է երջանկության և իրական սիրո: Քրիստոնյային հայտնի է, որ այդ ձգտման իրական բավարարումը կարելի է գտնել միայն Աստծո մեջ: Մարդը ստեղծվել է Նրա պատկերով և նմանությամբ, ուստիև և՛ տղամարդու, և՛ կնոջ սիրտը կարող է սփոփել միայն Աստված. «Դու արարեցիր մեզ Քեզ համար, և մեր սրտերը չեն գտնի հանգիստ մինչև չհանգստանան Քո մեջ» (Սուրբ Օգոստինոս, Խոստովանություն, 1,1):

Մենք բոլորս ձգտում ենք դեպի Երկինք՝ դեպի Աստված: Բայց մեր հնարավորությունների սահմանում է գտնել Երկինքը և Աստծուն, լինել երջանիկ հիմա: Լինել երջանիկ Աստծո հետ հիմա՝ նշանակում է սիրել՝ ինչպես Նա է սիրում, օգնել՝ ինչպես Նա է օգնում, տալ՝ ինչպես Նա է տալիս, ծառայել՝ ինչպես Նա է ծառայում, փրկել՝ ինչպես Նա է փրկում:

Mother TeresaԿարելի է շատ թանկարժեք ու լավ իրեր ձեռք բերել, բայց դա երջանկություն չի բերում: Կարևոր չէ այն, թե մարդն ինչ ունի, այլ այն, թե ինչ է նա իրենից ներկայացնում: Սեփական բարեկեցության փնտրտուքի մեջ մարդը մոռանում է, որ իր կողքին մարդիկ են, ովքեր հիվանդ են, միայնակ կամ ուղղակի սոված: Մարդը առարկաների ստրուկ է դառնում և մոռանում, թե ինչ է նշանակում սիրել մարդկանց ու Աստծուն: Որքան անօգուտ ջանքեր, հիասթափություններ են լինում այն պատճառով, որ մարդիկ կյանքի ամբողջհույսը և հիմնական իմաստը տեսնում են Աստծուց դուրս:

Աստված սիրում է մեզ: Նրա սերը այնքան նուրբ է, այնքան մեծ ու այնքան իրական: Հիսուս եկավ միայն նրա համար, որ սովորեցնի մեզ սիրել: Նա կյանքի հաց դարձավ, որպեսզի հագեցնի Իր սիրո հանդեպ ունեցած մեր սովը: Ապա, կարծես դա Իր համար բավական չէր, Նա դարձավ սովյալ, անհագուստ, անտուն, որպեսզի դուք և ես կարողանանք հագեցնել մարդկային սիրո հանդեպ Նրա ծարավը:

Մենք ստեղծվել ենք ոչ թե դիպլոմներ ու գիտական աստիճաններ ստանալու համար, ոչ թե աշխատելու, փող ստանալու, ծախսելու և կրկին աշխատելու համար: Մենք ստեղծվել ենք, որպեսզի սիրենք ու սիրված լինենք:

Եթե դուք շատ զբաղված եք ինքներդ ձեզնով և ձեր գործերով, դուք չեք կարողանա իրականացնել ձեր առաքելությունը: Եկեք Հիսուսի մոտ, և դուք ձեռք կբերեք հանգիստ և ուրախություն: Ինձ համար երջանկությունը օրվա մեջ 24 ժամ Աստծո հետ լինելն է, սիրելը՝ ինչպես Նա է սիրում, օգնելը՝ ինչպես Նա է օգնում, տալը՝ ինչպես Նա է տալիս, ծառայելը՝ ինչպես Նա է ծառայում:

Տե՛ս նաև Մայր Թերեզա. ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

Posted on January 3, 2014, in Մայր Թերեզա and tagged , , , . Bookmark the permalink. 2 Comments.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: