Ես չգիտեմ, թե Աստված ինչու իրեն չի բացահայտում բոլոր մարդկանց, ինչպես Պողոս առաքյալին Է բացահայտել, բայց գիտեմ, որ բոլոր մարդիկ Պողոս առաքյալ չեն…

Գարեգին Ա

Հարց – Բայց ինչո՞ւ Է այդքան դժվար գտնել Աստծուն: Ինչո՞ւ նա իրեն հստակորեն չի դրսևորում: Սուրբ Պողոսը տեսավ մի լույս, լսեց մի ձայն, որը կանչում Էր իրեն, դրան հակառակ, շատերը, որ կցանկանային փնտրել Աստծուն, երբեք չեն հանդիպում նրան: …

Վեհափառի պատասխանը – Ես չգիտեմ, թե Աստված ինչու իրեն չի բացահայտում բոլոր մարդկանց, ինչպես Պողոս առաքյալին Է բացահայտել, բայց գիտեմ, որ բոլոր մարդիկ Պողոս առաքյալ չեն… Կարծում եմ, որ մենք չենք կարող հարցնել, թե Աստված ինչու չի անում այս կամ այն բանը. Նրան Է մնում իր անսահման սիրով որոշել, թե ինչպես իրեն բացահայտի յուրաքանչյուրին: Բայց Աստված իրեն բացահայտում է տարբեր ձևերով, արարչագործությունն Աստծու ցայտուն կնիքն է աշխարհում: Շատերն Աստծուն հայտնաբերում են՝ հայելով բույսերին, ուրիշները՝ հետազոտելով սաղմը, որը հետո կդառնա մարդ… Իհարկե, առանձնահատուկ պարագաներ կան, երբ Աստված իրեն որոշ մարդկանց բացահայտում է ավելի ակնհայտորեն, սակայն այստեղ էլ բացահայտման ինչպիսի՜ բազմազան եղանակներ… Աստված նույն կերպ չի հայտնվել Պողոս առաքյալին, Պետրոս առաքյալին կամ Թադեոս առաքյալին: Սուրբ Գրքում ասվում է, որ Մովսեսին նա հայտնվել է Սինայի վրա, իսկ լրությամբ՝ Իր Միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, նա շարունակում է իրեն բացահայտել սրբերի կյանքում:
Ինձ համար Աստված ակնհայտորեն իրեն դրսևորում է նրանց մեջ, ովքեր իրենց ամբողջ կյանքը նվիրաբերել են Նրա և մարդկանց ծառայությանը: Ես արդեն խոսել եմ Մայր Թերեզայի մասին: Չեմ կարող այդ անձի մասին մտածել՝ նրա մեջ չտեսնելով Աստծու պատկերը և դրսևորումը:
Երբ նայում ես բնությանը՝ գեղեցիկ ու վսեմ, հաճախ քեզ զգում ես Աստծու ներկայությամբ: Եվ այսպես, Աստծուն կարելի է հայտնաբերել ամենատարբեր եղանակներով, պետք է սոսկ ունկնդիր լինել: Բայց երբեմն մենք կորցնում ենք զգայունակությունը նրա ներկայության նշանների հանդեպ:

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի զրույցներից Ջիովաննի Գուայտայի հետ

Posted on August 23, 2013, in Գարեգին Ա. Կաթողիկոս Ամենայն Հայոց and tagged , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: