Եկեղեցին և համասեռամոլությունը

Եկեղեցին և համասեռամոլությունըՋ. Գուայտա – Բարոյական հարցերից մեկը, որն ավելի ու ավելի բացահայտ կերպով քննարկվում է Եկեղեցիներում, համասեռամոլությունն է։ Բնականաբար այս հարցը նույնպես գոյություն է ունեցել միշտ, բայց միայն այսօր են լույս աշխարհ հանել։ Համասեռամոլները իրենց իրավունքների ճանաչում են պահանջում ինչպես հասարակության, այնպես էլ Եկեղեցու կողմից։ Գրացի Եվրոպական էկումենիկ ժողովին, agora  տաղավարում, տարբեր շարժումների և էկումենիկ խմբերի ցուցափեղկերի կողքին կար նաև քրիստոնյա համասեռամոլների վահանակը։

Ո՞րն է Ձեր դիրքորոշումը համասեռամոլության վերաբերմամբ։

Գարեգին Ա – Կարծում եմ, Դուք միանգամայն իրավացի եք՝ ասելով, որ այդ երևույթը գոյություն է ունեցել մշտապես։ Հարցն այսօր այդ երևույթի ընկերային բնույթի մասին է։ Ամենաթողության գաղափարով տարված մեր հասարակությունն իր ազատությունը հասկանում է իբրև առանց որևիցե սահմանափակումների ու չափանիշների կենսակերպ, իսկ զանգվածային լրատվամիջոցները, որոնք նախապատվություն են տալիս ամեն ինչի, որը կապ ունի սեռական այլանդակությունների հետ, պատճառ են դառնում, որ տվյալ հարցը ստանա գուցե չափազանց մեծ համեմատություններ։

Յուրաքանչյուր դեպք առանձնաբար զննելով և յուրաքանչյուր մարդու հանդեպ հովվական հոգածություն ցուցաբերելով հանդերձ, Եկեղեցին չի կարող համաձայնել, որ աստվածաշնչական ուսմունքին ակնհայտորեն հակասող մի իրականություն դիտվի իբրև բնական երևույթ։ Դա կասկածի տակ է դնում մեր հավատարմությունն աստվածային Բանին։ Չնայած նրան, որ համասեռամոլությունը միշտ գոյություն է ունեցել ինչպես Եկեղեցում, այնպես էլ հասարակության մեջ, այդ երևույթը միշտ շեղում է համարվել։ Իսկ ինչո՞ւ պետք է այսօր այն ընդունենք իբրև բնական երևույթ։ Ամենաթողության այս ծայրահեղ դիրքորոշումը հանգեցնում է բարոյական հարաբերապաշտության, որն այլևս անհնարին է դարձնում բարին չարից զատորոշելը։

Ջ. Գուայտա – Բայց և այնպես, Դուք գիտեք, որ այսօր որոշ երկրների օրենսդրություններ համասեռամոլներին թույլատրում են միմյանց միջև ամուսնական դաշինք կնքել ու կազմել ընտանիք, որը ժառանգության, երեխաների որդեգրման և այլ հարցերում ունի նույն իրավունքները, ինչ որ տարասեռ ընտանիքը։

Գարեգին Ա – Ես չեմ կարող հավանություն տալ դրան։ Ես համոզված եմ, որ հասարակությունն այդպիսի որոշումից ոչինչ չի շահի։ Ընդհակառակը, կառաջանան շատ ավելի լուրջ ու դժվարին հիմնախնդիրներ։

Որոշ երկրների օրենսդրություններ քրիստոնեական բարոյականության ոլորտից բացարձակապես դուրս են։ Կարծում եմ, որ դա շատ վտանգավոր է, քանի որ եթե դիպչենք բարոյականության հիմնական սկզբունքներին, մենք կընկնենք բարոյական քաոսի մեջ։ Մարդը, ինչպես և հասարակությունը, կարիք ունի «կարգավորիչ կանոնների», ինչպես հաճախ կրկնում էր Հայր Իվ Կոնգանը։

Աղբյուրը՝ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս, «Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ», Ս. Էջմիածին, 2001

 

Posted on June 18, 2013, in Գարեգին Ա. Կաթողիկոս Ամենայն Հայոց and tagged , , , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: