Գրիգորյա՞ն եկեղեցի

Գրիգորյա՞ն եկեղեցիԳարեգին Ա – … Երրորդ՝ պարզ է, որ 4-րդ դարի սկզբում մեր Տրդատ թագավորը չէր կարողանա միայն իր հրովարտակով քրիստոնեությունը հայտարարել իբրև պետական կրոն. Պետք է նախապատրաստական շրջան լիներ։ Արքայի որոշմամբ և միայն մեկ քարոզչի ճիգերով անհնարին էր փոխել ժողովրդի կրոնը մեկ օրից մյուսը, մանավանդ որ այդ ժողովրդի արմատները գտնվում էին հեթանոսական ավանդության մեջ, որը կապեր ուներ մազդեզական կրոնի հետ։

Ջ. Գուայտա – Դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ ձեր եկեղեցին կոչվում է «Հայաստանյայց Առաքելական Եկեղեցի»։ Սակայն հաճախ ենք հանդիպում նաև «Գրիգորյան եկեղեցի» անվանմանը։

Գարեգին Ա – Դա շատ ուշ շրջանի անվանում է և պայմանավորված է ռուսական ցար Նիկոլայ 1-ինի կողմից 1836 թ. հավանության արժանացած Հայ Եկեղեցու Կանոնադրությամբ*։ Այս փաստաթղթի մեջ է, որ մեր Եկեղեցին կոչվում է Григорянская, որը հայերը թարգմանել են Լուսավորչական (Սուրբ Գրիգոր Լուսավորչի հետևորդներ) բառով։

Աղբյուրը՝ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս, «Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ», Ս. Էջմիածին, 2001

* Հայ Եկեղեցու այդ կանոնադրությունը, որ առավել հայտնի է «Պոլոժենիե» անունով, վավերացվել է 1836 թ. մարտի 11-ին Նիկոլայ 1-ին կասեր հրամանով և գրծադրվել 1837 թ. հունվարի 1-ից։ Առաջին անգամ այստեղ է օգտագործվել «Լուսավորչական Հայոց եկեղեցի» արտահայտությունը (ռուսերենում՝ Գրիգորյան), որն այնուհետև շրջանառության մեջ դրվելով՝ համընդհանուր տարածում է գտել, թեև հակասել է Հայ եկեղեցու բուն էությանը, ծագմանը և ավանդությանը։

Կարդացեք նաև Հայ եկեղեցին՝ «մոնոֆիզի՞տ»

Posted on June 14, 2013, in Աստվածաբանություն, Գարեգին Ա. Կաթողիկոս Ամենայն Հայոց and tagged , , , , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: