Քանի՞ Հայ եկեղեցի գոյություն ունի

Խոր վիրապում/ Գարեգին Ա, Գարեգին Բ, Արամ Ա, Թորգոմ արք. Մանուկյան

– Այժմ կուզենայի ծանոթանալ ձեր Եկեղեցու կառուցվածքին։ Դուք 4 Աթոռ ունեք՝ 2 Պատրիարքություն և 2 Կաթողիկոսություն։ Պատմական ի՞նչ պատճառներ են պայմանավորել Եկեղեցու այսպիսի կառուցվածքը։ Հայկական մե՞կ, թե՞ մի քանի Եկեղեցիների մասին պետք է խոսել։

– Գոյություն ունի հայկական մեկ Եկեղեցի, նրա հոգևոր կենտրոնը Էջմիածնի Ամենայն Հայոց Կաթողիկոսությունն է, որը մինչև 15-րդ դարը առաջինն ու միակն էր։ Այլ Կաթողիկոսությունների գոյությունը դրանից առաջ պայմանավորված էր ժողովրդի կյանքի պատմական հանգամանքներով, դրանք տեղային սահմանափակ իրավասություն են ունեցել։ Օրինակ, Աղթամարի Կաթողիկոսությունը (կղզի Արևմտահայաստանում, որն այժմ Թուրքիայի տարածքում է), գոյատևել է 12-ից մինչև 19-րդ դարը, և նրա իրավասության ներքո էր Վանի՝ Վասպուրականի նահանգը։ Նույն ձևով եղել են ուրիշ Կաթողիկոսություններ նույնպես, բայց մի քանի տարի կամ տասնամյակ գոյատևելով՝ վերացել են այն հանգամանքների փոփոխությամբ, որոնք նրանց կյանքի էին կոչել։

15-րդ դարում տեղի է ունեցել մի կարևոր իրադարձություն։ Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը 11-րդ դարից Մեծ Հայաստանից դուրս էր, գտնվում էր այն տարածքում, որը հայտնի է որպես Կիլիկիա։ 1293-ին Ամենայն Հայոց Աթոռը հիմնավորվեց Սիսիում՝ Կիլիկյան թագավորության մայրաքաղաքում։ 1375-ին մամլյուքները նվաճեցին Սիսը և կործանեցին Կիլիկյան թագավորությունը։ Կաթողիկոսարանը դեռևս Սիսիում էր մնացել։ Բայց արդեն մտածում էին այն վերստին տեղափոխել իր օրրանը՝ Սուրբ Էջմիածին։ Այդ ժամանակաշրջանում Հռոմի եկեղեցին Խաչակրաց արշավանքների միջոցով և կրոնական տարբեր Միաբանությունների օգնությամբ Կիլիկիայում ձեռնարկեց քարոզչական բնույթի շատ փորձեր, որոնք բացարձակապես չխրախուսվեցին հայերի կողմից։ Տվյալ հանգամանքն էլ մեր եկեղեցուն հարկադրեց իր կենտրոնը տեղափոխել Էջմիածին, ինչը և տեղի ունեցավ 1441-ին։ Սսի կաթողիկոս Գրիգոր Թ-ն, արդեն առաջացած տարքում լինելով, անձնապես չուզեց տեղափոխվել։ Այնժամ Ազգային եկեղեցական ժողովն Էջմիածնում ընտրեց նոր Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Գրիգոր Է-ի մահից մի քանի տարի անց Կիլիկիայում ընտրվեց մեկ ուրիշ Կաթողիկոս այդ շրջանի համար, որը Հայաստանից քաղաքական կախում չունեցող մարզ էր։ Կաթողիկոսությունը շարունակեղ գոյություն ունենալ, բայց նրա իրավասությունը տարածվում էր միայն հին Կիլիկիայի վրա։

1920-ին, երբ հայերը թողեցին Կիլիկիան և ապաստանեցին հատկապես Սիրիայում ու Լիբանանում, Կաթողիկոսը թողեց Սիսը և ինը տարի մնաց առանց մշտական Աթոռի. վերջապես, նա հաստատվեց Անթիլիասում, Բեյրութի մոտ ու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի համաձայնությամբ, Երուսաղեմի Հայոց Պատրիարքից իր իրավասության ներքո ընդունեց Լիբանանում և Սիրիայում գտնվող որոշ թվով եկեղեցիներ։ Հիմա Կիլիկյան Աթոռի իրավասությունը տարածվում է երեք երկրների՝ Սիրիայի, Լիբանանի ու Կիպրոսի։

– Իսկ մյուս երկու Պատրիարքություննե՞րը։

Երուսաղեմի Պատրիարքությունը վաղուց գոյություն ունի. 4-5-րդ դարերում հայտնի էր իբրև տեղական Եկեղեցի, իսկ 14-րդ դարից՝ որպես Պատրիարքություն։ Այս Պատրիարքությունն զբաղվում է սրբավայրերի պահպանության, ինչպես նաև սուրբ քաղաք այցելող ուխտավորների հոգևոր կարիքների հարցով։ Բացի դրանից, այժմ նրա իրավասության շրջանակում է Հորդանանի հայկական համայնքը։

Կոստանդնուպոսլի Պատրիարքությունը, որը 1461 թ. հիմնադրվել է Կոստանդնուպոլիսը նվաճող սուլթան Ֆատիհ Մուհամմեդի հրամանով, Օսմանյան կայսրության անկումից հետո դարձել է Թուրքիայում ապրող հայերի հոգևոր կենտրոնը։

Աղբյուրը՝ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս, «Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ», Ս. Էջմիածին, 2001

Կարդացե՛ք նաև Հայ եկեղեցին՝ «մոնոֆիզի՞տ»

Posted on April 26, 2013, in Գարեգին Ա. Կաթողիկոս Ամենայն Հայոց and tagged , , , , , , , , , , , , , , , , . Bookmark the permalink. 2 Comments.

  1. «Քանի՞ Նուիրապետական Աթոռ ունի Հայ եկեղեցին» խնդրեմ ճիշտ բանաձեւենք հարցումները: Երկրորդ՝ ներկայացուած լուսանկարին մէջ Կ. Պոլսոյ Պատրիարքը չկայ:

    • Խորագիրը վերցուած է նշուծ գրքից, իսկ Պատրիարքի հետ կապուած դիտողութեան հետ համաձայն եմ. այդպէս գրել ենք, որպէսզի չմանրանանք:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: