Տառապանք և ընտրություն

Գարեգին Ա   Կտակը

– Մեր դարի երկրորդ կեսին մարդկանց մտքերը զբաղեցնող հարցերից մեկը վերաբրում է կոտորածների պատճառին։ Ինչո՞ւ է տեղի ունեցել Օսվենցիմի ողջակեզը։ Ինչո՞ւ է կատարվել հայերի ցեղասպանությունը 1915 թվականին, երբ ձեր հայրենակիցներից 1.500.000 մարդ բնաջնջվեց։

 – Այդ հարցերը երբեք վերջնական պատասխաններ չեն ունենա։ Մեր դարում մարդն ապացուցել է, թե մինչև ուր կարող է հասնել իր աննախադեպ դաժանությամբ։ Բոլորովին վերջերս ամերիկացի մի գրող «Թայմս» շաբաթաթերթում մեր դարը բնութագրել է որպես «ցեղասպանության դար»։ Վերջին ժամանակներս շատ է խոսվում մարդու սպանարար գործելակերպի մասին, որի զարմանալի բնորոշումը տրված է մի տեսակ բառախաղով. «Մարդկության հանդեպ մարդու տմարդություն»։

Այնուամենայնիվ, ես հավատում եմ, որ նույնիսկ մեր դարաշրջանին հատուկ մարդկային չարության այս հրեշավոր հորձանքի մեջ խավարի կողքին գոյություն ունի լույս։ Ողջակեզը և հրեա ժողովրդի դեմ ֆաշիստների կողմից գործադրված բոլոր արարքները ճիվաղային են։ Սակայն պետք է նաև նշել համերաշխության ու համակրանքի այն արտահայտությունները, որ արվել են այդ ժողովրդին մեր դարաշրջանում։ Մինչևիսկ կոտորածների ժամանակ մարդիկ են գտնվել, որոնք հարկադրվել են բնաջնջումին, երբեմն իրենց կյանքի գնով։ Ես երջանիկ եմ, որ վերջերս մի քանի պետություններ ճանաչեցին և դատապարտեցին 1915 թվականին հայոց դեմ գործադրված ցեղասպանությունը։ Ես դրանում տեսնում եմ մեր ժողովրդի հանդեպ աներկբայելի համակրանքի արտահայտություն։

Կարծում եմ, որ յուրաքանչյուր տառապանքի մեջ կարևոր է տեսնել մարդկային մեր իրականության այն դրական կողմը, որ մշտապես գոյություն ունի լույսի ու խավարի շարունակական խաղի մեջ։ տառապանքն ու ուրախությունը, ցավն ու երջանկությունը մեր կյանքում միախառնվում են անընդհատ, և պետք է զերծ մնալ տառապանքը որպես գերակշռող կողմ համարելու փորձությունից։

Աղբյուրը՝ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս, «Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ», Ս. Էջմիածին, 2001

Posted on April 24, 2013, in Գարեգին Ա. Կաթողիկոս Ամենայն Հայոց and tagged , , , , , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: