Հայ եկեղեցին՝ «մոնոֆիզի՞տ»

Քաղկեդոնի ժողով 451 թ.Երբ իր հարցադրման մեջ Հայ եկեղեցին «մոնոֆիզիտ» է կոչում բանասերը (ասենք բանասիրական գիտությունների դոկտորը)՝ հատուկ շեշտադրությամբ (ցույց տալով, որ ինքը գիտի այդ հունաերն եզրը) և կրկնելով, նույնիսկ երրորդելով այդ եզրը, ներողամտաբար ես վերաբերվում: Դե, պարտադիր չէ որ նա մանրամասն ծանոթ լինի դավանաբանական խնդիրներին, առավել ևս եթե նրա կարդացած գրականությունը «սովետական» շրջանի է:

Սակայն երբ միջազգային գիտաժողովի ժամանակ Հայ եկեղեցին «միաբնակ» (մոնոֆիզիտի հայերեն համարժեքը) է անվանում պատմաբանը (ասենք պատմական գիտությունների դոկտորը, բեզ պիծի մինուտ ակադեմիկոսը), երևույթը մտածելու տեղիք պետք է տա: Ինչպե՞ս դրանից հետո մեղադրես այլազգիներին, որ Հայ եկեղեցին հերձված են կոչում, եթե քո հայրենակից համբավավոր գիտականն է թույլ տալիս նույն սխալը. չէ՞ որ եթե ասում ենք «միաբնակ»՝ առանց պարզաբանելու, որ նկատի չունենք Եվտիքեսի բանաձևը, այլ միավորյալ մեկ բնության Կյուրեղ Ալեքսանդրացու բանաձևը նկատի ունենք, թյուրըմբռնման առիթ ենք ստեղծում (եթե իհարկե այս դեպքում այդ գիտնականը չի ցանկացել ասել այն, ինչ ասել է): Հայտնի է, որ Քաղկեդոնի բանաձևն ընդունած եկեղեցիները կոչվում են երկբնակ, նաև քաղկեդոնիկ: Ուստի, տրամաբանական է, որ այն չընդունած եկեղեցիները պիտի կոչվեն հակաքաղկեդոնիկ: Այս դեպքում չի առաջանա դավանաբանական թյուրըմբռնումը, որ մասնավորապես վերագրվել է Հայ եկեղեցուն, և հավելյալ ճշգրտումների արդյունքում կարելի կլինի բացատրել, թե ինչ նկատի ունենք:

Նմանատիպ խնդիր են «Գրիգորյան(ական)» “Григорянская” կամ «Լուսավորչական» բնորոշումները: Իհարկե, քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն դարձավ Գրիգոր Լուսավորչի ջանքերով 301 թ., բայց այս եզրով մենք առնվազն 2 դար հետ ենք տանում մեր եկեղեցու հիմնադրումը՝ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների կողմից:

Խնդիրը հիմնականում ճիշտ եզրերը շրջանառության մեջ դնելն է, մասնավորպես ավագ սերնդի գիտնականների շրջանում, ապա նաև՝ օտար ուսումնասիրողների: Ուստի կարծում եմ՝ այստեղ գործ ունեն անելու երիտասարդ գիտնականները, ովքեր եթե նույնիսկ աստվածաբանական կրթություն չեն ստացել, գոնե անցել են Հայ եկեղեցու պատմության դասընթաց (բուհում կամ դպրոցում) ու պիտի նկատեն այսպիսի նրբությունների կարևորությունը:

© Գառնիկ Հարությունյան

Կարդացե՛ք նաև Միաբնակության հարցը – ԳԱՐԵԳԻՆ Ա. կաթողիկոս

Posted on April 20, 2013, in Բլոգային գրառումներ and tagged , , , , , , , , , , , . Bookmark the permalink. 6 Comments.

  1. Քաղքեդոնը և հայերը
    Այս փոքրիկ հոդվածում ցանկանում եմ կենտրոնանալ միայն աստավածաբանական և դոգմատիկ հարցերի վրա, պատմական իրադարձություններին հետ վեարադառնալը, մի բան է խոստանում բաժանում և ոչ հարցի լուծում, բայց առանց դրա էլ չենք կարող, ավելի ճիշտ առաջարկում եմ մոտենալու և մերձեցման ճանապարհներ այս հոդվածով, ոչ թէ հակասությունը ավելի թեժացնել, որ դարեր շարունակ երկու եկեղեցիների միջև շատ խիստ հակասություն է ստեղծել:

    Կաթոլիկներ և այլոք մեզ մեղադրում են մոնոֆիզիտ լինելու մեջ, իհարկե անհիմն, և դատափետում են մեր եկեղեցին, բայց եթե մենք մոնոֆիզիտ չենք, ապա երկաբանակ ենք, այն իմաստով, որ Քրիստսոի ունի երկու բնություն, երկուսն էլ կատարյալ, բնականաբար որոնք իրար հետ են և տարբերություն չենք դնում երկուսի միջև: Իհարկե Կյուրեղի հայտնի բանաձևը իր մեջ պարունակում էր երկու բնություն, հեռու լինելով Եվտիքեսի ուսմունքից, ով պնդում էր, որ երկու բնություների միությունից հետո մնում է միայն աստավածայինը, ինչպես որ մեղրի կաթիլը ծովի մեջ: Մենք Քրիստոսի երկու բնությունները սահմանում ենք մեկ ասելով, իսկ իրենք երկու բնություններին երկուս են ասում, որ խորքում գրեթե նույն բաներն են :Նախ Քաղքեդոնը ընդունում էր մեկ դեմք ՝ Քրիստոս, որ ունի երկու բնություն ահա որոշումը.

    Suivant donc les saints pères, nous enseignons tous unanimement que nous confessons un seul et même Fils, notre Seigneur Jésus Christ, le même parfait en divinité, et le même parfait en humanité, le même vraiment Dieu et vraiment homme (composé) d’une âme raisonnable et d’un corps, consubstantiel au Père selon la divinité et le même consubstantiel à nous selon l’humanité, en tout semblable à nous sauf le péché (voir He 4,15 ), avant les siècles engendré du Père selon la divinité, et aux derniers jours le même (engendré) pour nous et notre salut de la Vierge Marie, Mère de Dieu selon l’humanité, un seul et même Christ, Fils, Seigneur, l’unique engendré, reconnu en deux natures, sans confusion, sans changement, sans division et sans séparation, la différence des natures n’étant nullement supprimée à cause de l’union, la propriété de l’une et l’autre nature étant bien plutôt gardée et concourant à une seule personne et une seule hypostase, un Christ ne se fractionnant ni se divisant en deux personnes, mais un seul et même Fils, unique engendré, Dieu Verbe, Seigneur Jésus Christ, selon que depuis longtemps les prophètes l’ont enseigné de lui, que Jésus Christ lui-même nous l’a enseigné, et que le Symbole des pères nous l’a transmis.

    Մենք երկու բնություն բառից խուսափում ենք, դրա մեջ տեսնելով վտանգ, նրանք էլ խույս են եալիս օգտագործել մի բնությունը բանաձևը, որ նույն բանին է տանում, որ Քրիստոսի ունի երկու բնություն: Այո հասկանալի է, սակայն ես որոշման մեջ վտանգ չեմ տեսնում, հստակ շեշտում է երկու բնություն, որ մենք նույնպես ընդունում են, որ մեկը մյուսին չի վերացնում(Քրիստոս պետք է ունենար երկու կատարյալ բնություն՝ Աստվածային և մարդկային, Ավետարանում կան բազմաթիվ օրինակներ, Քրիստոս լաց եղավ, քաղց ունեցավ(մարդկային բնությունը)… հրաշք կատարեց, հարություն առավ..աստվածային բնություն, ակնհայտ է, որ Քրիստոս պետք է երկու բնություն ունեար, քանի որ հակառակ դեպքում մարդկությամ փրկության հարց վտանգի տակ կդրվեր): Ուղղակի մենք նախըտրում ենք ասել, որ Քրիստսոի երկու բնությունները մեկ են դարձել և այդ միության մեջ երկուսից ոչ մեկը չի վերացել, երկուսը մեկ են դարձել և այդ միությանն մեջ նրանցից ոչ մեկը չի կորցնում իր էությունը (Հայ-բյուզանդական եկեղեցական բանակցություններ, Ս. Ներսես Շնորհալի 2011թ Էջմիածին 72, 76 էջ): Ես կարծում եմ տարբերություն չկա, ուղղակի մի բան է մեզ իրարից բաժանում քաղաքականությունը և վեճերը, մեկ էլ մեզ կաթոլիկացնելու փորձերը, թէ չէ աստվածաբանական և դոգմատիկ առումով, ես անձնապես տարբերություն չեմ տեսնում, ուղղակի տարբեր բառապաշար ենք օգտագործում, բայց իրականում նույն բան ենք դավանում:
    Իրենք ասում են երկու բնություն , անբաժանելի…, մենք ասում են մեկ բնություն, որի տակ իհարկե երկու ենք հասկանում առանց այն շեշտելու, երկուսը միանում են երկուսից ոչ մեկ չկորցնելով, այսինք երկու: Շատ անգամներ եմ կարդացել, Քաղկեդոնի սահամանումը, բայց այնտեղ չեմ գտել, որ երկուսի միջև տարբերություն են դնում, ցանկացել եմ մի սխալ գտնել, որ հակասի մերնին չեմ գտել:

  1. Pingback: Գրիգորյա՞ն եկեղեցի | theologos

  2. Pingback: «Սովետական քրիստոնեությո՞ւն» | theologos

  3. Pingback: Քանի՞ Հայ եկեղեցի գոյություն ունի | theologos

  4. Pingback: Ս. Գրիգոր Տաթևացի, Աստծո Սուրբ Հոգու մասին՝ ընդդեմ Մակեդոնի. Գլուխ ԺԲ. | theologos

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: