Հովհաննես Գառնեցի, Աղոթք շաբաթ օրվա
Սուրբ Երրորդություն անբաժանելի, անճառելի և անխոնջ, որ այս օրը հանգստացար քո բոլոր գործերից, որ սկսեցիր ստեղծել ու կատարել[ագործել], որ հանգիստը խորհրդանշեց աստվածացած մարմնիդ թաղումը, որ բազկատարած գամվելով՝ չարչարվեցիր կենսաբեր սուրբ խաչի վրա։ Արդ, ահա ես՝ ամենամեղս, ընկած աղաչում եմ քեզ, Տեր իմ և Աստված իմ, հույս իմ Հիսուս Քրիստոս, և խնդրում եմ քեզնից լույսի Հորդ երեսի փառքի և Սուրբ Հոգուդ փառակցության համար, և քո կամավոր չարչարանքի համար, և կենդանարար արմատով փայտի ու սուրբ գամերի համար, և քո քրքմագույն, ազատարար սուրբ արյան հեղման համար, և եռօրյա թաղման ու հրաշալի հարության համար, և սուրբ Մարիամ Աստվածածնի կուսական կաթի համար, քո երկնային և երկրավոր բոլոր սրբերի սիրո ու բարեխոսության համար, սրբիր ինձ իմ բոլոր մեղքերից և ազատիր գեհենի դառն վշտերից և քո անպիտան ծառայիս արժանացրու քո խոստացած բարիքին՝ քո բոլոր սրբերի հետ, որ նրանց հետ հանգչելով՝ փառավորեմ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։
Աղբյուրը՝ Մեր սուրբ հայր Հովհաննես Գառնեցու Աղոթքները՝ իր անվան տառերով, Ս. Էջմիածին, 2008Կարդացեք նաև Հովհաննես Գառնեցի, Կիրակնօրյա աղոթք
Posted on April 20, 2013, in Աղոթքներ and tagged Հովհաննես Գառնեցի, Յովհաննէս Գառնեցի, Աղաւթք շաբաթու աւուրն, Աղոթագիրք, Աղոթք շաբաթ օրվա. Bookmark the permalink. Leave a comment.
Leave a comment
Comments 0