Պավել Ֆլորենսկի. Հնարավո՞ր է գիտական աշխատանքը Սոլովկիում /նամակներ. մաս 7-րդ/
Նախորդ նամակը՝ այստեղ
1935.1.24 – 25. № 8
… Հոգնածությունը, ինչպես և բոլորի մոտ, հավանաբար ինքդ քեզ հետ նույնիսկ կարճ ժամանակով մենակ մնալու անհնարինությունից, խորացված աշխատանքի բացակայությունից, արագ միալար անցնող և կոտրված ժամանակից է:
… Վերջապես տեղափոխեցի իրերս նոր բնակատեղիս՝ կենտրոնական լաբորատորիա, իսկ այսօր երեկոյան ինքս տեղափոխվեցի այնտեղ և տոնեցի այդ տեղափոխությունը քո ուղարկած հալվայով: Այդ լաբորատրորիան Կրեմլից 2 կմ հեռավորության վրա է, տեղակայված է անտառում. տեղանքը հանգիստ է և առանձնացած, այնպես որ հնարավոր կլինի աշխատել: Բնակելի սենյակը առանձնացած է աշխատանքային վայրերից՝ 2 սենյակներից միջանցքով, և, հետևաբար, կարող ես լաբորատորիայում նստել ինչքան ուզես ու փորձեր կատարել առավոտից մինչ գիշեր և գիշերվանից մինչ առավոտ:
Աղբյուրը՝ http://www.solovki.ca
Թրգմն.՝ Գ. Ա. Հ.
Posted on April 13, 2013, in Պավել Ֆլորենսկի and tagged Кремль, Павел Флоренский, Соловки, Պավել Ֆլորենսկի, Սոլովկի, լաբորատորիա, Կրեմլ. Bookmark the permalink. Leave a comment.
Leave a comment
Comments 0