Կաթոլիկ եկեղեցի. պոնտիֆիկները փոխվում են, խնդիրները՝ մնում (մաս 3-րդ՝ վերջին)

Սկիզբը՝ այստեղ

pope

Իտալացի լրագրող Ջիովաննի Բենսին Վատիկանի դժվարությունների և հեռանկարների մասին

Լևոն 13-րդ պապը 1891 թ. հրապարակեց «Rerum novarum» («Նոր երևույթների մասին») էնցիկլիկան, որում շարադրվում էր Կաթոլիկ եկեղեցու սոցիալական դոկտրինը, նշվում էր, թե ինչպես պետք է կաթոլիկները հաղթահարեն աշխատանքի և դրա արդար հատուցման խնդիրները՝ մերկացնելով մարքսիստական աթեիզմը: Էնցիկլիկայում դիտարկվում էին կառավարության, կապիտալիզմի և աշխատավորների՝ Եկեղեցու հետ հարաբերությունները: Պապը արտահայտվեց հօգուտ արհմիություններ ստեղծելու աշխատավորների իրավունքի՝ դրա հետ մեկտեղ մերժելով սոցիալիստական գաղափարախոսությունը և հաստատելով մասնավոր սեփականության իրավունքը: Կարեկցանք արտահայտելով աշխատավորներին՝ էնցիկլիկան միևնույն ժամանակ քարոզում էր մասնավոր իրավունքի և հասարակության դասակարգային բաժանման հավերժականությունը, կտրականապես մերժում էր սոցիալիզմը, կոչ էր անում հրաժարվել դասակարգային պայքարից և հարթել դասակարգային համագործակցություն: Աշխարհի բոլոր աղետները, Լևոն պապի խոսքերով, այսպես կոչված «նախնական մեղքի» արդյունք էին, իսկ տառապանքները պապը հայտարարեց մարդկության «ճակատագիրը».

Կաթոլիկ եկեղեցու կյանքում 20-րդ դարում տեղի ունեցած իրադարձություններից հարկ է հիշել Պիոս 12-րդի որոշումը (1949 թ.), որը կտրեց Եկեղեցուց ոչ միայն կոմունիստներին, այլև այն կաթոլիկներին, ովքեր կարդում կոմունիստական մամուլ կամ գրքեր՝ նույնիսկ զուտ հետաքրքրությունից դրդված: Այսպես Կաթոլիկ եկեղեցին «նորմատիվորեն» ազդում էր հասարակության կյանքի վրա. Կոմունիզմի մասին դեկրետները, օրինակ, չունեին իրավական հետևանքներ (Արևմուտքում, իհարկե, ոչ մեկը չձերբակալվեց կամ «չայրվեց կրակի վրա» կոմունիստ լինելու պատճառով), բայց մշակութային-քաղաքական հետևանքները զգացվեցին, օրինակ, կրթության ոլորտում:

Այսօր իրավիճակը միանգամայն այլ է: Այսօր «գլոբալ թշնամի» չկան, մարդիկ ինքնուրույն են ընտրում քաղաքական և գաղափարախոսական ուղենիշները, Եկեղեցին դադարել է խաղալ վստահելի փարոսի դեր անվստահելի, բուռն կեցաղային կյանքում: Աթեիզմը դեռ գոյություն ունի, բայց այն Եկեղեցու համար ոչ մի վտանգ չի ներկայացնում: Ֆրանցիսկ պապը, ըստ իս, պիտի մի քիչ փոխի հարվածի ուղղությունը, որպեսզի խոցի նրա (Եկեղեցու) ժամանակակից «թշնամիներին»: Ռացինգերը, դեռ այն ժամանակ, երբ դավանական Կոնգրեգացիայի պրեֆեկտն էր, սահմանել էր Եկեղեցու ժամանակավոր թշնամուն: Դա ռելյատիվիզմն է:

Ռելյատիվիզմի մասին, ինչեպես նաև հողվածի շարունակությունը կարդացե՛ք այս հղմամբ:

Աղբյուրը՝ այստեղ

Թրգմն.՝ Գ. Ա. Հ.

Posted on April 11, 2013, in Եկեղեցական լուրեր and tagged , , , , , , , , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: