Կաթոլիկ եկեղեցի. պոնտիֆիկները փոխվում են, խնդիրները՝ մնում (մաս 2-րդ)

poooope

Իտալացի լրագրող Ջիովաննի Բենսին Վատիկանի դժվարությունների և հեռանկարների մասին

Սկիզբը՝ այստեղ

Իսկ ահա եկեղեցու կյանքի շատ ուրիշ բաներ, որոնք որոշում են մարդանց և եկեղեցական կառույցի միջև հարաբերությունների բնույթը, մնացել են անփոփոխ: Օրինակ, այդպիսի հարատև խնդիր է ավտորիտարզմը և ցենտրալիզմը: Նախկինի պես ամեն ինչ որոշվում է Վատիկանում (շատ կաթոլիկներ դեռ ասում են «Հռոմում»): Եկեղեցական կյանքի հարցերի լուծման ժամանակ կոլեգիալությունը բավարար չէ, թեմական առաջնորդները բողոքում են, որ «Բրոնզե դռների» ետևում (այսինքն`Վատիկանի պատերից ներս) նրանց հետ հաշվի չեն նստում: Նույնը տեղի է ունենում ծխերի նկատմամբ եպիսկոպոսների կողմից:

Առկա է նաև ավտորիտարիզմը` համաձայն հայտնի ձևակերպման. «Roma locuta, causa finita» («Հռոմը արտահայտվեց, գործն ավատված է»): Կենտրոնականությունը (ցենտրալիզմը) և ավտորիտարիզմը ծնում են այլ ֆենոմեն՝ գաղտնի խմբավորումների առաջացումը, որոնք օգնում են միմյանց պահպանել իրենց «մասնակի իշխանությունը» կամ պայքարում են Եկեղեցու ներսի այլ խմբավորումների հետ, որպեսզի տիրանան օտարի «բաժնին»: Այդ խմբավորումները կարող են համախմբել կարդինալների, ավելի ցածր դասի հիերարխների, ինչպես նաև վատիկանյան կուրիայի աշխատակիցների՝ հոգևորականությանը և հասարակ աշխարհականների: Բենեդիկտոս 16-որդի օրոք հակամարտում էին 2 խմբավորումներ. պետական քարտուղար կարդինալ Տարչիզիո Բերտոնեի կողմից ստեղծվածը և մյուսը՝ նրա նախորդի՝ Անջելո Սոդանոյի Սրբազան կոլեգիայի դեկան և Իտալական եպիսկոպոսական կոնֆերանսի նախագահ Անջելո Բանյասկոյի կողմից ղեկավարվողը: Այս խմբերից յուրաքանչյուրը (կան նաև այլ, պակաս ազդեցիկ կլաններ) ժամանակավոր հաջողությամբ փորձում էր իր կողմը քաշել անվճռական Բենեդիկտոս պապին:

Մինչ այժմ հստակ չէ, թե ինչ դեր է խաղացել այս կոմբինացիաներում Բենեդիիկտոս 16-րդի կամերդիներ Պաոլո Գաբրելեն, ով փաստաթղթեր էր հափշտակել պապի գրասեղանից և փոխանցել դրանք իտալացի լրագրող Ջանլուիջի Նուցցիին, որն էլ դրանց հիման վրա «մերկացնող» գիրք գրեց:

Իր հրաժարականից ոչ շատ վաղ Բենեդիկտոս 16–րդը հանձնարարեց 3 կարդինալների՝ Խուլիան Էրրանսին, Յոզեֆ Տոմկոյին և Սալվատորե Դե Ջորջիին հետաքննություն անցկացնել Գաբրիելեի գործով: Կարդինալները կատարեցին իրենց աշխատանքը, պապը գաղտնի դարձրեց նրանց զեկույցը՝ հայտարարելով, որ դրան կարող է ծանոթանալ միայն իր հաջորդը: Կոնկլավից առաջ կարդինալները պահանջեցին, որպեսզի իրեն հայտնեին փաստաթղթի բովանդակությունը, բայց նրանց մերժեցին: Հնարավոր է, որ «հաղորդագրությունում» խոսվում է հենց այն ինտրիգների մասին, որոնց հետ Ռացինգերը չկարողացավ հաղթահարել և որոնք կաթվածահար են անում վատիկանյան «մեքենան»: Իզուր չէ որ կարդինալների կոլեգիայի դեկան Անջելո Սոդանոն կոնկլավի նախօրեին Սուրբ Պետրոսի տաճարում տեղի ունեցած պատարագի իր քարոզում՝«Pro eligendo Summo Pontifice» («Բարձրագույն պոնտիֆիկի ընտրության մասին») հայտարարեց. «Ժողովականությունը և միությունը նոր պապի օրակարգի առաջին կետերն են»: Նշանակում է՝ կարդինալները լիովին գիտակցում են, թե ինչով պիտի զբաղվի Ֆրանցիսկ պապը: Անհրաժեշտ է ջնջել «կուրիալ»-կարդինալների, ովքեր մշտապես ապրում են Հռոմում և աշխատում պապական կուրայում, այսինքն՝ վատիկանյան պալատներում՝ զբաղվելով գործավարությամբ (ձեռքի հետ էլ՝ ինտրիգներով) և հեռավոր թեմերում, հաճախ «աշխարհի ծայրում», «երրորդ աշխարհի» երկրներում իրենց առաքելությունն իրականացնողների, ինչպիսին նախկին կարդինալ Բերգոլիոն էր, ով դարձավ առաջին ոչ եվրոպացի պապը, միջև սահմանը:    

Մեկ այլ հարց, որով անպայման կզբաղվի Հռոմի պապը, «գաղափարախոսական» բնույթի է: Այն կապված է մասնավորապես փոփոխություններով, որոնք տեղի են ունեցել աշխարհում Խորհրդային Միության փլուզումից և դրա հետ կապված Արևելյան Եվրոպայում սոցիալիզմի անկումից հետո: Նախկինում, ես կասեի Ֆրանսիական հեղափոխությունից սկսած, իսկ հետո, ամբողջ 19-րդ դարի ընթացքում կաթոլիկության և ընդհանրապես քրիստոնեության «գաղափարախոսական» թշնամին աթեիզմն էր. սկզբում «բուրժուական» (Վոլտերը և «ընկերները»), հետո նախամարքսյան (Ֆոյերբախ), ապա մարքսիստական՝ առաջին շրջանում «տեսական» (մինչև 1918 թ.), իսկ հետո՝ «պրակտիկ» (և դրամատիկ) Խորհրդային Միությունում և «սոցճամբարում»: 19-20-րդ դարերում Եկեղեցին ազդում էր հասարակության վրա իբրև «նորմատիվ» ուժ. նա տիրաբար հրահանգում էր մարդկանց ինչին և ինչպես հավատալ, նա սովորեցնում էր մարդկանց ինչպես մերժել աթեիզմը և ընդահանրապես պայքարել Եկեղեցու թշնամիների դեմ: 1864 թ. Պիոս 9-րդ պապը հրապարակեց «Սիլլաբուսը»՝ «մեր ժամանակների մոլորություններից» մի քանի տասնյակի հայտնի թվարկումը, որի մեջ մտնում էին ոչ միայն սոցիալիզմը և կոմունիզմը, այլև լիբերալիզմը և դեմոկրատիան:   

Շարունակությունը՝ հաջորդիվ

Posted on April 5, 2013, in Եկեղեցական լուրեր and tagged , , , , , . Bookmark the permalink. 1 Comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: