Կաթոլիկ եկեղեցի. պոնտիֆիկները փոխվում են, խնդիրները՝ մնում (մաս 1-ին)

Pope

Իտալացի լրագրող Ջիովաննի Բենսին Վատիկանի դժվարությունների և հեռանկարների մասին

«Բարի երեկո քույրեր և եղբայրներ։ Դուք գիտեք, որ կոնկլավի խնդիրը Հռոմի եպիսկոպոս ընտրելն է, և թվում է, թե իմ եղբայր-կարդինալները նրան գտան աշխարհի ծայրին… Բայց ես այստեղ եմ»։

Սրանք Հռոմի նորընտիր պապի առաջին բառերն էին, ով Կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ ընտրեց Ֆրանցիկսոս անունը։ Նա Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսի կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն է։

Հայտնի է նրա համեստությունը կենցաղում։ Բուենոս-Այրեսում նա հրաժարվեց ապրել արքեպիսկոսպոսի պալատում՝ նախընտրելով ոչ մեծ բնակարան քաղաքի կենտրոնում։ Քաղաքում երթևեկում էր հասարակական տրանսպորտով, իսկ իր սնունդը ինքն էի պատրաստում։ Մանուշակագույն հագուստի փոխարեն Բերգոլիոն կրում էր հասարակ վանական փարաջա էր կրում՝ ավանդական ճիզվիտների համար։ Միևնույն ժամանակ կարդինալը ասում էր, որ իրեն օտար չեն շատ բաներ աշխարհիկ կյանքում. օրինակ, նա սիրում էր տանգո, իսկ սիրելի գրքերը 19-րդ դարի իտալացի գրող Ալեսանդրո Մանձոնիի «Նշանվածները» և Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգություն» գրքերն էին։

Սիրում էր ֆուտբոլ և «Սան-Լորենսո» ակումբի երկրպագու է, որը հիմնադրվել է 1908 թ. ապրիլին  հոգևորական դոն Լորենսո Մասսայի կողմից։ Ի դեպ, այդ հայտնի արգենտինական թիմն ունի նաև ոչ պաշտոնական անուն՝ Los Santos` («Սրբեր»)։ Ֆրանցիսկոս պապն ունի թիմի խաղացողների ստորագրություններով շապիկ, որը նրան են նվիրել հենց ֆուտբոլիստները։

Նոր պապը միանշանակ խիստ և հետևողական պահպանողական է։ Նա հանդես է գալիս աբորտների և էֆթանազիայի դեմ, աջակցում է Կաթոլիե եկեղեցու դիրքորոշմանը, որը դատապարտում է միասեռականներին, կտրուկ դեմ էր 2010 թ. Արգենտինայում ընդունված օրենքին, որը թույլատրում էր միասեռականների ամուսնությունները, կոչ է անում թույլ չտալ այդպիսի զույգերին երեխա որդեգրել, և, միաժամանակ, նորմա է համարում սեքսուալ փոքրամասնությունների նկատմամբ հարգալից վերաբերմունքը։ Այս «արտաքին դիմանկարից» ելնելով՝ կարելի է փորձել կանխատեսել, թե ինչ քայլեր կկատարի Ֆրանցիսկոս պապը՝ լուծելու համար Կաթոլիկ եկեղեցին այսօր կեղեքող ցավոտ խնդիրները։

Նախորդ տարվա օգոստոսին մահացած կարդինալ Կառլո Մարիա Մարտինին՝ Միլանի նախկին արքեպիսկոպոսը, ինչ-որ առիթով հայտարարել էր, որ Կաթոլիկ եկեղեցին 200 տարով ետ է մնում պատմական զարգացման ուղուց։ Եվ դժվար է նրա հետ չհամաձայնել։ Վերջին 2 դարերի ընթացքում աշխարհն իրոք գնացել է մի ուղղությամբ, որն այլևս չի համապատասխանում Եկեղեցու շարժման ուղղությանը։ Այդ, հետ մնալը չի վերաբերում (մի քանի դեպքերից բացի), ասենք, գիտական ոլորտին. վաղուց անցել են ժամանակները, երբ ինկվիզիցիան արգելում էր ակնոց կրելը այն հիմնավորմամբ, որ դա, փոխելով իրերի «բնական» ընկալումը, հակասում է Աստծո կամքին։ Բայց միանշանակ ակներև է խզումը Եկեղեցու «մտածողության» և հասարակության «գործելակերպի» միջև։

Ֆրանցիկսոս պապի լուծելիք խնդիրները անհավանականորեն բարդ են։ Հնարավոր է՝ հենց այդ խնդիրների նկատմամբ վախը և անօգնականությունն էին այն դրդապատճառների թվում (բացի տարիքը և տկար առողջությունը), որոնք մղեցին Բենեդիկտոս 16-րդին վայր դնել պապական ծառայության ծանր բեռը։

Հովհաննես 23-րդ հանգուցյալ պապը, ով հրավիրել էր Վատիկանի 2-րդ ժողովը, ասում էր, որ Կաթոլիկ եկեղեցուն անհրաժեշտ է «aggiornamento», այսինքն՝ «ժամանակակցացում», բայց այդ «աջորնամենտոն» այդպես էլ չիրագործվեց՝ բացի մանրուքներից (ի դեպ, դրանցից ոչ բոլորն էին բավանանին լավ մտածված), ինչպես օրինակ եկեղեցական երաժշտության մեջ լատիներենի փոխարինումը ժամանակակից լեզուներով, ինչը, շատերի կարծիքով, նման է մանկական միամիտ երգերի և ոչ մի ընդհանրություն չունի մեծն կաթոլիկ երաժշտության հետ։

Շարունակությունը՝ այստեղ

Posted on April 3, 2013, in Եկեղեցական լուրեր and tagged , , , , , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: