Բարձրամիտ անապատականի մասին

530885_387766584631193_1089327640_nՍուրբ Հայր Անտոնը պատմել է, թե ինչպես մի անգամ իր մոտ է եկել անապատական միայնակյացներից մեկը և արտասուքով պատմել հետևյալը. «Ես մի աշխարհական եղբայր ունեի, որ մեռնելուց հետո որբ թողեց երեքամյա մի մանկան։ Վերցնելով մանկանը՝ տարա անապատ և դաստիարակեցի միայնակյացի վարքով՝ սնուցանելով նրան արմատով ու վայրի բանջարով։ Նա աշխարհիկ որևէ բան չտեսավ՝ ո՛չ կնոջ կերպարանք, ո՛չ միս, ո՛չ ձուկ, ո՛հաց կամ գինի, քանզի այս ամենից հեռու պահեցի նրան և տղայական հասակից պահեցողության սովորեցրի։ Այսպիսի ճգնություններով նա արբունքի տարիքի հասավ և վարժվեց բոլոր առաքինությունների մեջ, պահեցողությամբ ու հարաժամ աղոթքներով ապրեց անբիծ, սուրբ ու անարատ վարքով։ Երբեք չիջավ լեռից։ Չտեսավ ո՛չ գյուղ, ո՛չ քաղաք, ո՛չ էլ ճանաչեց երկրավոր գործերը՝ բարի կամ չար։ Տասնութ տարի ապրեց այսպես՝ ճգնելով և անապատական վարքով Տիրոջը ծառայելով։ Մի օր էլ հիվանդացավ ու վախճանվեց։ Ես սաղմոսներով, օրհնություններով ու արտասուքով թաղեցի անբիծ կրոնավոր եղբորորդուս և ուրախ էի նրա՝ սրբությամբ ու ճգնությամբ հանդերձյալ կյանք գնալու համար։ Բայց չգիտեի նրա սրտի բարձրամտության և ամբարտավանության մասին, քանզի եղբայրների մեջ չապրեց, որտեղ խոսքերից ու գործերից կերևար նրա՝ ամբարտավան կամ հեզ ու խոնարհ լինելը։ Եվ Աստծուն աղաչեցի ցույց տալ ինձ, թե եղբորորդիս սուրբերի ո՞ր դասում դասվեց։ Երեք օր անց երազում մի նսեմ ու ժանտահոտ տեղ տեսա և այնտեղ՝ իմ եղբորորդուն։ Այս տեսնելով՝ հույժ տրտմեցի, վշտացա և սկսեցի մեղադրել Աստծուն. «Մի՞թե այն երիտասարդն անբիծ ու անարատ չէր, մի՞թե գիշեր-ցերեկ Քեզ չէր ծառայում պահեցողությամբ, աղոթքով ու տքնությամբ։ Եվ ինչպե՞ս տեսա նրան»։ Մինչդեռ այսպես խորհում էի, հայտնվեց ինձ Տիրոջ հրեշտակը և ասաց. «Ճգնության ամբողջ կարգը սովորեցրիր նրան, բայց խոնարհություն և հեզություն ինչո՞ւ չսովորեցրիր։ Նա սրտում մեծ հպարտություն ուներ, ամբարտավան էր, իրեն սուրբ և Աստծո ընտրյալ ծառա էր համարում, իբրև թե իրենից բացի ուրիշ մեկը չկա։ Մի՞թե չգիտես, որ Աստված ամբարտավաններին հակառակ է, և ամեն բարձրամիտ պիղծ է Տիրոջ առաջ։ Իսկ խոնարհներն ու հեզերն առանց մյուս առաքինությունների էլ կարող են հաճո և սիրելի լինել Տիրոջը, քանզի Տերն ո՞ւմ մեջ է բնակվում, եթե ոչ՝ հեզերի և խոնարհների և նրանց, ովքեր դողում են Նրա խոսքերից։ Արդ, իմացի՛ր, որ Աստված անիրավ ճէ, և որ բարձրամիտ ու հպարտ մարդը, եթե բյուր առաքինություններ էլ ունենա, պիղծ է Տիրոջ առաջ, ինչպես քո սնուցած որդին։ Եթե դու այդ բանն իմանայիր և չխրատեիր, քեզ ևս քո մեղքերը չէին ներվի, բայց քանի որ չես իմացել նրա սրտում եղածը, հոգաբարձու չես եղել։ Արդ, այսուհետև, եթե ձեզ հնազանդվողներին բոլոր առաքինություններից առաջ հնազանդության ու խոնարհության չվարժեցնեք, անպատիժ չեք մնա»։ Այս ասելով՝ հրեշտակը գնաց։ Իսկ ես, ո՛վ պատվական հայր, այս ամենը տեսնելով ու լսելով, հարաժամ սգում եմ երիտասարդի կորուստը»։

Հայր Անտոնը պատասխանեց նրան. «Հիրավի, ո՛վ եղբայր, ում մեջ ամբարտավանություն կա, նա Աստծունը չէ և չի տեսնի Նրան»։

Աղբյուրը՝ «ԳԱՆՁԱՍԱՐ», հտ. Գ.

Posted on March 21, 2013, in Վարք սրբոց and tagged , , , , , , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: