Էկումենիզմի ռահվիրաներից մեկը. Գարեգին Ա.

pope and catholicos

Հովհաննես Պողոս 2-րդ պապը Գարեգին 1-ինին կոչել է «Էկումենիզմի ռահվիրաներից մեկը»։

Երջանկահիշատակ հայրապետի խոսքերով, ինքը դեռ սարկավագության առաջին օրերից էր մտել էկումենիկ շարժման մեջ, երբ դեռ ուսանող ժամանակվանից հետևում էր էկումենիզմի հոգևոր կյանքին։ 1955 թ. առաջին անգամ մասնակցել է Մերձավոր Արևելքի քրիստոնեական ուսանողական շարժումների ղեկավարների էկումենիկ ժողովին։

«Քանի որ ինձ հարցնում եք էկումենիկ շարժման իմ առաջին քայլերի մասին, ես Ձեզ կպատմեմ մի դրվագ, որի մասին երբեք չեմ գրել, և որը մեծ ազդեցություն է թողել իմ գործունեության վրա՝ ի նպաստ Եկեղեցիների միության։ 1961 թ. մոնսենյոր Վիլլերբրանդսը, որն այդ ժամանակ դեռևս կարդինալ չէր, Անթիլիաս ժամանեց՝ բանակցնելու այդ ժանամակվա Կաթողիկոսի՝ մեծ Կաթողիկոս Զարեհ Ա-ի հետ, որն աժտված էր էկումենիկ օրինակելի ոգով։ Շատ զգուշորեն նա Կաթողիկոսին հարց տվեց մոտավորապես այս խոսքերով. «Եթե Պապը Վատիկանում Ժողով գումարեր և հրավիրեր ձեր Եկեղեցու ներկայացուցչին, կհամաձայնեի՞ք մասնակցել դրան»։

Եվ մեր Կաթողիկոսն, առանց տատամսելու, պատասխանեց. «Բայց երբ մարդ հրավիրում է իր եղբորը, կասկած կունենա՞, թե եղբայրը չի գա»։ Այսպիսին էր այն զգացումը, որ նա ուներ միության հանդեպ։ Այնուհետև նա ավելացրեց. «Եթե մենք ավետարանական բոլոր խրատները համադրենք 100 կետերի մեջ, ի՞նչ եք կարծում, համաձայն չէի՞ք լինի դրանցից 99-ին։ Սակայն, դժբախտաբար, ավելի հաճախ խոսում ենք այն միակ կետի շուրջ, որի վերաբերյալ մեր կարծիքները տարբերվում են՝ մոռանալով, թե որքան ընդհանուր բաներ ունենք, որ կարող են մեզ համախմբենք…»

Եվ նա մատնացույց արեց իր առջևի որմը՝ ասելով. «Եթե այս ճերմակ որմի վրա լիներ մի շատ փոքրիկ սև բիծ, մենք կմոռանայինք որմի ճերմակությունը և կխոսեինք այդ փոքրիկ բծի մասին…»։

Ես ա՛յն սովորեցի, որ այսօր մենք պետք է, ընդհակառակը, ուշադրություն դարձնենք նրան, ինչը մեզ միացնում է։ Դա է ինձ համար էկումենիզմի, եթե կարելի է այսպես ասել, իսկական ռազմավարությունը, որը և մեզ պետք է օգնի մտնելու երրորդ հազարամյակ», – Գարեգին Ա.։

Աղբյուրը՝ Գարեգին Ա. ամենայն հայոց կաթողիկոս, «Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ», Ս. Էջմիածին, 2001

Posted on March 18, 2013, in Գարեգին Ա. Կաթողիկոս Ամենայն Հայոց and tagged , , , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: