Ինչի՞ մասին էր 1996 թ. Հռոմի հռչակագիրը։ Դրա արձագանքը Հայ եկեղեցում

Սկիզբը՝ այստեղ

10314516_284592465040833_4959981769539192321_n

Ջ. Գուայտա – Ձեր համատեղ հռչակագիրն ասում է, որ դուք հավաստում եք ձեր Եկեղեցիների կողմից իրականացված մեծ քայլը «Քրիստոսի՝ մարմնացած Աստծու Խոսքի մեջ միության համատեղ որոնման ճանապարհին։ Կատարյալ Աստված՝ իր աստվածության մեջ, կատարյալ մարդ՝ իր մարդության մեջ. նրա աստվածությունը միավորված է նրա մարդությանը Աստծու Միածին Որդու անձի մեջ այնպիսի միությամբ, որը իրական է, կատարյալ, անշփոթ, անայլայլելի, անտրոհելի, անբաժանելի»։ Վերջին բառերը քաղված են Քաղկեդոնի ժողովի բանաձևից… Ձեր կարծիքը չի՞ փոխվել։

Գարեգին Ա. –  Ո՛չ։ Այդ բառերը մեր հայրերի կողմից օգտագործվել են աստվածաբանական շատ աշխատություններում, քանի որ մենք միշտ էլ ասել ենք, որ հանձին մարմնացած Խոսքի՝ չկա բնությունների միախառնում։ Իրապես, տվյալ բառերը հիշատակվում են նաև Քաղկեդոնի ժողովի բանաձևում, բայց դրանք արտահայտում են այն, ինչին Եկեղեցին արդեն հավատացել էր մինչև այդ ժողովը։ Դրան հակառակ, Քաղկեդոնն ունի այլ դրույթներ, որոնք, իբրև հավատքի կարգեր, ընդունվել են, բայց մենք չենք ընդունում դրանք, մասնավորապես Փլավիոսին ուղղված Տոմարը, որտեղ Լևոն Պապը երկու բնությունները ներկայացնում է այնպես, որպես թե նրանցից յուրաքանչյուրն ունի իրեն հատուկ գործողությունները։ Բայց Ձեր կողմից հիշատակված բանաձևը տեղ է գտել նաև արևելյան բոլոր Եկեղեցիների Հայրերի դավանաբանական ձևակերպումների մեջ։ Այս պատճառով, այն, ինչ մենք Պապի հետ միասին արտահայտել ենք, իրականում ոչ մի նորություն չի պարունակում. աստվածաբաններս ընդունում ենք, որ, տարբեր ձևակերպումներով հանդերձ, ունեցել ենք միևնույն քրիստոսաբանությունը։

Ջ. Գուայտա – Այդ հռչակագիրն ինչպե՞ս է ընդունվել ձեր Եկեղեցում։

Գարեգին Ա. – Հիմնականում՝ դրականորեն։ Եղել են քննադատական դիտողություններ, բայց ոչ այնքան փաստարկված։ Օրինակ՝ ամենանշանակալից քննադատությունն այն էր, թե երկու բնությունների մասին խոսելիս պետք է ընդգծեինք, որ դրանք միավորված են ոչ թե «Միածին Որդու անձի», այլ, ավելի շուտ, «Քրիստոսի անձի» մեջ։ Քանի որ Քրիստոսը Աստծու Միածին Որդին է, տվյալ դիտողությունը մեծ նշանակություն չունի։ Այս կարգի քննադատությունը լուրջ արձագանք չունեցավ։

Աղբյուրը՝ Գարեգին Ա. ամենայն հայոց կաթողիկոս, «Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ», Ս. Էջմիածին, 2001

Posted on March 15, 2013, in Գարեգին Ա. Կաթողիկոս Ամենայն Հայոց and tagged , , , , , , , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: