Հռոմի նորընտիր պապը

three popes pope Fransic

Կոնկլավը Սուրբ Պետրոսի 266-րդ փոխանորդ ընտրեց Բուենոս-Այրեսի արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլիոյին, որ իտալական ծագում ունի։ Շատ հարցերում նորընտիր պապին կարելի է առաջինը համարել.

  • նա առաջին պապն է, որ Եվրոպայից չէ,
  • նա առաջին պապն է, որ Լատինական Ամերիկայից է,
  • նա առաջին ճիզվիտ պապն է (թեկնածուներից միակ ճիզվիտը):

Այսօր աշխարհում ապրող 1.2 մլրդ. կաթոլիկների 46%-ը (501 մլն.) բնակվում է Լատինական Ամերիկայում, մինչդեռ այդտեղից ներկայացված կարդինալների թիվը 19 էր (ի տարբերություն, օրինակ, Իտալիայի, որտեղից ներկայացված էր 28 կարդինալ)։

Հատկանշական է, որ այս անգամ կաթոլիկ աշխարհը լիակատար ուրախությամբ էր ընտրում իր առաջնորդին. այն հազվադեպ դեպքերից էր, որ նախորդ պապը չէր մահացել։ Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում բազմահազարանոց բազմության մեջ շատ էին երիտասարդները, ինչը ցույց է տալիս նաև նոր սերնդի հետաքրքրությունը կրոնի հանդեպ։

Շատերը փոփոխության մեծ հույսեր են կապում նոր պապի հետ, չնայած նրան առաջնորդելուց բարդ ժամանակահատված է բաժին ընկել. կաթոլիկ եկեղեցին բախվել է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են բարոյալքումը (մանկապղծության հարցը), միասեռական ամուսնությունների օրինականացումը, ֆինանսական սկանդալները։

Եվ այն, որ նորընտիր պապը, լինելով ճիզվիտ, ընտրել է Սուրբ Ֆրանցիսկոսի անունը, պատահական չէ. նրան բնութագրում են իբրև համեստ, սակավապետ, խոնարհ և «հաշտեցնող»։

Չնայած պապը 76 տարեկան է, նրա առաջին ելույթը բավականին տպավորիչ էր. նա զուրկ չէ հումորի զգացումից, և դժվար է միանշանակ պնդելը, թե նա այսպես կոչված «անցումային» պապ է։

Ուշագրավ է, որ պապը սկզբում խնդրեց աղոթել Բենեդիկտոս 16-րդի համար, իր համար, և միայն դրանից հետո օրհնեց հավաքվածներին և աշխարհի կաթոլիկներին՝ հղելով իր ուղերձը «քաղաքին և աշխարհին» (“urbi et orbi”):

Կարդացե՛ք նաև Ի՞նչն է նոր Ֆրանցիսկոս պապի մեջ

Posted on March 14, 2013, in Եկեղեցական լուրեր. Bookmark the permalink. 1 Comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: