Monthly Archives: May 2013

Սուրբ Եպիփան Կիպրացի հայրապետի վարքը

Եպիփան ԿիպրացիԵկեղեցու տիեզերահռչակ վարդապետ մեծն Եպիփանի սուրբ և արժանավոր վարքի մասին ոչ ոք ըստ արժանվույն չի գրել։ Թեև իբրև առաջին գրիչներ հայտնի են նրա երկու աշակերտները՝ Հովհաննեսը և Պողիբիոսը, բայց նրանց անոճ գրվածքը լեցուն է անարվեստ նկարագրություններով, որտեղ մանր, աննշան դեպքերը ներկայացվում են մեծերի հետ խառն, տարապայման միասնությամբ, առանց ստույգն անստույգից ընտրելու։ Բայց և այնպես, անկարելի է առանց նրանց գրածի բովանդակել սրբի պատմությունը։ Ներկայացվող վարքում կան քաղվածքներ՝ հավաքված նրանց և այլ մատենագիրների ավանդած տեղեկություններից։

Ինչպես ավանդվում է, սքանչելի Եպիփանը (որ թարգմանվում է երևելի կամ հայտնի), ազգությամբ փյունիկեցի հրեա, ծնվել է աղքատ ու երկրագործ ծնողներից մի գյուղում, որ երեք մղոնով հեռու էր Ելևթերուպոլիս քաղաքից։ Տասը տարեկան էր, երբ հայրը մեռավ, և մանուկն էլ իր քրոջ հետ մնաց այրացած մոր տանը։ Գեղեցիկ ավանդություն է պահպանվել Եպիփանի՝ քրիստոնեության հետ առաջին շփման մասին։ Աղքատությունից նեղվելով՝ մի օր մայրը Եպիփանին ուղարկում է իրենց էշը վաճառելու։ Ճանապարհին Եպիփանը հանդիպում է մի քրիստոնյա միայնակյացի, որ հարցնում է նրան. «Վաճառո՞ւմ ես էշդ»։ Մանուկը պարզամտորեն պատասխանում է. «Այո́, վաճառում եմ։ Բայց չափազանց ստամբակ է, ուստի վախենում եմ՝ գուցե վնասի գնողին, և ես պարտական մնամ Աստծո առաջ»։ Այս խոսքի վրա էշն, առաջ վազելով, Եպիփանին գցում է գետնին և թևը կոտրում։ Պատանին ուշակորույս նվաղում է։ Աբեղան Քրիստոսի անունով բժշկում է նրան։ Այնժամ Եպիփանն աբեղային հարցնում է, թե ո՞վ է Քրիստոսը։ Նա պատասխանում է. «Հիսուսն Աստծո Որդին է, Նա, Ում հրեաները խաչեցին»։ Տուն գալով՝ նա պատմում է այս և միշտ հիշում։

Հետագայում Տրիփոն անունով ելևթերուպոլսեցի օրինագետ ու մեծատուն մի հրեա որդեգրում է Եպիփանին, ուսուցանում նրան եբրայական բոլոր գրքերն ու ավանդությունները և կամենում իր դստերը կնության տալ նրան, բայց աղջիկը շուտով մահանում է։ Երբ մահանում է նաև Տրիփոնը, նրա ունեցվածքի ժառանգը Եպիփանն է դառնում։ Մի անգամ Եպիփանը տեսնում է մի աղքատ մարդու, որ միայնակյաց Ղուկիանոսից ողորմություն էր խնդրում՝ ասելով. «Աստծո́ մարդ, ողորմի́ր ինձ, քանզի երեք օր է ՝ քաղցած եմ»։ Ղուկիանոսը, հանելով պարեգոտը, տալիս է նրան՝ վաճառելու և հաց գնելու։ Այդ պահին երկնքից սպիտակ հագուստ է ընկնում և ծածկում նրան։ Եպիփանն ահով է բռնվում և գնալով Ղուկիանոսի հետ, սովորում է քրիստոնյա միայնակյացի կարգը։ Ապա քրոջ հետ (մայրն արդեն վախճանվել էր) գալիս է եպիսկոպոսարան՝ մկրտվելու։

Երբ Եպիփանը եկեղեցի մտավ, նրա ոտքից հողաթափերն ընկան և մնացին դռան մոտ։ Այնժամ նա ուտեց բոկոտն շրջել։ Նրան մկրտելիս եպիսկոպոսը տեսավ նրա դեմքը փառավորված և մի զարմանալի պսակ՝ նրա գլխի վրա։ Ապա Եպիփանը քրոջը տեղավորեց կուսանաց վանքում, իսկ ինքը մեկուսացավ Ղուկիանոս հոր վանքում, որտեղ տասը կրոնավոր գրիչներ կային։ Նա տասնվեց տարեկան էր, երբ կրոնավոր դարձավ։ Կարծվում է, որ այս ընթացքում է եղել նաև այն, ինչ ինքը՝ սուրբ Եպիփանը, իր մասին պատմում է հերձվածների դեմ գրքի մեջ։ Երբ դեռ պատանի էր և ուխտի համար գնում էր Պաղեստինի վանքերից մինչև Եգիպտոս՝ հայրերից բարի օրինակ վերցնելու, բարիատյաց սատանան Եգիպտոսում գտնվող գնոստիկյան չար, մարմնապաշտ աղանդավորներին գրգռեց իրենց մեջ կարզել պատանուն և, հյուրընկալելով նրան իրենց թաքստոցում, նրանք տվեցին նրան ընթերցելու իրենց մոլորության գիրքը, որի մաիսն Եպիփանը կարծում էր, թե ողջամիտ բան է։ Չարագործներն համարձակվեցին թելադրել իրենց գործակից չար կանանց փորձել Եպիփանին։ Եվ նրանք սկսեցին պատանու վրա հարձակվել պես-պես պատրանքներով։ Այնժամ Եպիփանը, հասկանալով նրանց չար աղանդի կորստաբեր լինելը, ամբողջ սրտով աղոթելով, դիմեց Աստծուն և հազիվ զերծ պահեց իր անձը կանանցից՝ անարատ մնալով Աստծո շնորհներով։ Եվ, մի հնարով դուրս պրծնելով գնոստիկյանների բնակավայրից, գնաց և Եպիտոսի եպիսկոպոսներին պատմեց նրանց անարժան ընթացքի մասին։ Եվ, եպիսկոպոսները, իրերի ստույգ լինելը տեսնելով, աղանդի գլխավորներին՝ թվով ութսուն հոգու, աքսորեցին իրենց սահմաններից դուրս։ Իսկ Եպիփանը փութաց դառնալ իր նախկին վանքը և իր անձը տալ առավել ճգնությունների։

Երբ հայր Ղուկիանոսը մեռավ, վանահայր դարձավ Հիլարիոնը։ Եպիփանը, տեսնելով նրա առաքինի վարքը, նրանից սովորեց, և ինքն էլ երկու-երեք օրը մի անգամ էր հաց ու աղ ճաշակում՝ առանց դրանով կշտանալու, նաև ջուրն էր չափով խմում։ Եվ, վանքի բոլոր աշխատանքները խնամքով գլուխ բերելով, չէր պակասեցնում աղօթքներն ու Սուրբ Գրքի ընթերցանությունը։

Բանսարկուն, տեսնելով Եպիփանի առաջադիմությունը, սկսեց գիշերային աղօթքների ժամանակ նեղել նրան ահարկու տեսիլքների պես-պես ցնորքներով։ Եվ երբ չկարողացավ խախտել նրա միտքը, դևերի բազմությամբ հարձակվեց նրա վրա և սաստիկ գանահարեց։ Իսկ նա, Աստծուն ապավինելով, անվնաս մնաց չարի բոլոր հարվածներից։ Եվ Աստծուց Եպիփանին նախագիտության և հրաշաործության շնորհ տրվեց՝ սքանչելի խոնարհությամբ հանդերձ։

Շարունակությունը՝ հաջորդիվ

Աղբյուրը՝ «ԳԱՆՁԱՍԱՐ» հանդես, հտ. Գ.

ԵԿԵՂԵՑԻՆ Է ԿՈԿՈՐԴԻ ՓՈՒՇԸ ՄԱՏԹԵՈՍ 26:6-10

Եկեղեցին Հայկական, ծննդավայրն է հոգւոյս,
Ինչպես քարայր մ’ընդարձակ, պարզ ու խորհուրդ, մութ ու լոյս,
Իր գաւիթովն հյուրընկալ, իր լայն բեմով, ու հեռուն,
Կանգնած իր լուռ խորհանով, որ կարծես նաւ մ’ է ծըփուն..: (Վ. Թեքեյան)

249583_10200153793911849_998844029_n

Երբ Յիսուս եկաւ Բեթանիա, բորոտ Սիմոնի տունը, նրան մօտեցաւ մի կին, որ մի շիշ թանկարժէք իւղ ունէր, եւ թափեց այն նրա գլխին, մինչ նա սեղան էր նստել։ Երբ աշակերտներն այս տեսան, բարկացան ու ասացին. «Ինչի՞ համար է անուշահոտ իւղի այդ վատնումը, քանի որ կարելի էր մեծ գնով վաճառել այդ եւ տալ աղքատներին»։ Յիսուս իմացաւ ու նրանց ասաց. «Ինչո՞ւ էք նեղութիւն տալիս այդ կնոջը. նա իմ հանդէպ մի բարի գործ կատարեց…» (ՄԱՏԹ. 26:6-10)

 

Այն կինը, որը բորոտ Սիմոնի տանը, Բեթանիայում, թանկարժեք ու անուշաբույր յուղով օծեց Վարդապետի գլուխը, մեզ հիշեցնում է Աստծոյ պաշտամունքի մեջ փառաշուք լինելու պարտականությունը: Բոլոր շքեղությունները, վեհությունն ու գեղեցկությունը ինձ շատ քիչ են թվում: Եւ բոլոր նրանց դեմ, ովքեր պախարակում են սրբազան սպասքերի, հանդերձանքների, խորանների ճոխությունը, բարձրանում է Հիսուսի գովքը. «Գործ մի բարի գործեաց դա զիս» (Բարի մի գործ կատարեց դա իմ նկատմամբ): ԵՕԶԵՄԱՐԻԱ ԷՍՔՐԻՎԱ

-Կարծում եմ եկեղեցին չափազանց մեծ է կոկորդի փուշ լինելու համար, և այն կուլ տալիս անգամ հնարավոր չի լինի մարսել, բայց այնուամենայնիվ ժամանակակից կառույցներից ամենշատը հենց եկեղեցին է, որ կանգնել է մեր ժողովրդի կոկորդին, հենց եկեղեցու բարձրությունն է, որ դարձել է աչքի գրող: Մինչդեռ օրեցօր երկինք սլացող հազարավոր երկնաքերերի ճոխությունը ոչ մեկի տեսադաշտը չի փակում, ուղղակի իմ պատուհանից փառահեղ Արարատը այլևս չի երևում: Լաս Վեգաս դարձած և մարդկանց մինչև ողնուծուծը մերկացնող Փարաքարի ճանապարհի պերճաշուք խաղատները* ոչ մեկի բարկությունը առաջ չեն բերում, պարզապես ընտանիքներ են քանդվում, քանդակազարդ և միջնադարյան ճարտարապետական հմայք ստացած ռեստորանները ոչ մեկին չի խանգարում, որովհետև հաճախ դուք էլ եք ձեր «չունեցած» գումարները այնտեղ վատնում, բարոյազրկված գիշերային ակումբները ոչ մեկի չի անհանգստացնում, որովհետև դրանք նկուղներում են գտնվում և դուք էլ հաճախ հենց այնտեղ եք թաքնվում…

 

«Սողոմոնը կառուցեց-աւարտեց տունը։ Սրբարանը տան մէջ էր, ներսում։ Այն շինուել էր, որպէսզի այնտեղ դրուի Տիրոջ ուխտի տապանակը։ Սրբարանը քսան կանգուն երկարութիւն, քսան կանգուն լայնութիւն եւ քսան կանգուն բարձրութիւն ունէր։ Այն դրուագել տուեց մաքուր ոսկով։Սողոմոնը եղեւնափայտէ զոհասեղան պատրաստեց։ Նա տունը ներքուստ մաքուր ոսկով պատեց եւ սրբարանի դիմացը վարագոյր քաշեց ոսկէ շղթաներով։ Նա ամբողջ տունը ոսկով պատեց։ Սրբարանի ամբողջ ներքնամասը երեսապատեց ոսկէ թիթեղներով։ Սրբարանի ներսում դրեց նոճու փայտից պատրաստուած երկու քերովբէներ։ Մի քերովբէի բարձրութիւնը տասը կանգուն էր, նոյնը եւ՝ երկրորդ քերովբէինը։ Երկու քերովբէները դրեց ներսի սենեակում եւ նրանց թեւերը տարածեց. մի քերովբէի մէկ թեւը հասնում էր մի պատին, իսկ երկրորդ քերովբէի մէկ թեւը՝ միւս պատին։ Նրանց միւս թեւերը սենեակում գալիս միանում էին իրար։ Նա քերովբէները ոսկով պատեց։ Նա տան ներքին ու արտաքին յատակը ոսկով երեսապատեց։ Նա սրբարանի մուտքի դուռը շինեց գիհի փայտից։ Դուռը պատի մէկ հինգերորդ մասն էր կազմում։ Իւղաթաթախ փայտից շինուած երկու փեղկերի վրայ քերովբէներ, արմաւենիներ փորագրեց եւ դրանք ոսկով երեսապատեց. ոսկին ծածկում էր քերովբէներն ու արմաւենիները։ Տաճարի մուտքի դռան դրանդիկները նոյնպէս գիհիի քառակուսի փայտերից էին…դռան վրայ ոսկով դրուագուած էին քերովբէներ, արմաւենիներ, եւ այդ դրուագները պատուած էին ոսկով, որ իջնում էր յօրինուածքի վրայ։ Նա ներքին սրահը շինեց երեք շարք անտաշ քարով եւ պարիսպ կառուցեց եղեւնափայտով։ Տիրոջ տան հիմքը դրուեց Սողոմոնի թագաւորութեան չորրորդ տարուայ Զի ամսին,եւ տասնմէկերորդ տարուայ Բուլ ամսին, այսինքն՝ ութերորդ ամսին տունն աւարտուեց իրեն անհրաժեշտ ամէն ինչով ու ամէն յօրինուածքով։ Սողոմոնը տաճարը կառուցեց եօթը տարում»: Գ. ԹԱԳԱՎՈՐԱՑ 6:14,19-38

– Բայց միևնույնն է այդ եկեղեցին, այդ եկեղեցին պիտի չկառուցվեր, ինչպես տարիներ առաջ Ս. Գ. Լուսավորիչ եկեղեցին, ինչպես կառուցվող Ս. Աննա եկեղեցին, ինչպես Դավիթաշենի Ս. Նահատակած եկեղեցին և այսպես շարունակ…ինչքա՜ն անեծք ու բամբասանք կարկուտի ու անձրևի պես թափվեց Աստծո տան գլխին, թվում է՝ նորակառույց եկեղեցին ուր որ է պիտի քանդվի այդ «երկրաշարժից», հրաշքով ոտքեր առնի ու փախնի…. Իսկ ինչու՞. որովհետև նրանք, ում ոտքերը եկեղեցի չեն տանում, մի ներքին վստահություն ունեն, որ հայաստանյաց բոլոր եկեղեցիները դատարկ են, որ դրանք պետք չեն, այո՛, այդպիսի մի որոշում են կայացնում հավատացյալ ժողովրդի համար, հատկապես այժմ, երբ շատ երիտասարդներ կապվում են իրենց Մայր Եկեղեցուն, երբ խորհրդային միտքը ուզում է նահանջել՝ չնայած խոր արմատներին: Այս «դատարկ» լինելու գաղափարը կշարունակի հաստատվել, քանի այդ բերաններից վեր գտնվող աչքերը չեն տեսել նույն Ս. Գ. Լուսավորիչ եկեղեցու լեցունությունը կիրակի օրերին, երբ մարդիկ պատարագին մասնակցելով՝ իրենց հոգևոր քաղցն են հագեցնում, երբ Ս. Նահատակաց եկեղեցին էլ փոքր է՝ իր մոտ եկող հավատացյալ ողջ ժողովրդին մեկտեղելու համար…

-Մի տեսակ ինքնահարցադրում առաջացավ ինձ մոտ. տեսնես Բագրատունիների օրոք էլ ե՞նք այսպես արձագանքել, երբ Անին էր կառուցվում իր հազար ու մի եկեղեցիներով. չէ՞ որ հենց այս ժամանակ էր, որ ինքնատիպ ու շքեղ էին մեր վանքերն ու եկեղեցիները. չէ՞ որ հենց այս դարերում էր, որ եղբայրներ Իվանե և Զաքարե իշխանները մի յուրօրինակ պայքարի մեջ էին մտել իրար դեմ մեկը մյուսից ավելի գեղեցիկ վանք կառուցելու համար: Ամենայն հավանականությամբ հենց այսպիսին ենք եղել, չէ՞ որ պատմությունը իր ձևով է ներկայացրել իշխանական տոհմերն ու նրանց բարոյական կողմերը: Բայց այսօր կա մի փաստ, մի հպարտություն. որ ունենք Սանահին, ու Հաղպատ, և սրանցից անհաշիվ…

-Թող կառուցեն, թող մի բան էլ իրենցից ներդնեն: Ես չեմ պաշտպանում իշխանավորներին, ում ձեր ձայնը տարիներ շարունակ վաճառել եք ու ցավոք վաճառելու եք….և ինչպե՞ս մարսվեց այդ դրամը…
-Իսկ աղքատներին, «աղքատներին ամէն ժամ ձեզ հետ ունէք, բայց ինձ միշտ ձեզ հետ չէք ունենայ։ » ՄԱՏԹ. 26:11

Հ.Գ. Ու դեռ կաթոլիկների պես հարկ չենք վճարում եկեղեցուն….
*Իտալիայում խաղատների թիվը չի անցնում 5-ը

Հարցում 4.

cross / խաչ

Հովհաննես Գառնեցի, Կիրակնօրյա աղոթք

Հովհաննես Գառնեցի / Կիրանկօրյա աղոթք

Հավերժի Աստված և բոլորի արարիչ, որ այս օրից սկսած նախ ստեղծեցիր երկինքն ու երկիրը, առանձնացրեցիր լույսը խավարից։ Մեղքով խավարյալս ընկնում եմ քո առջև և աղաչում քեզ, իմ Տեր և Աստված, լուսավորիր խավար խորհուրդներս ու մութով ծածկված մտքերս, բաց արա զգայարանիս առագաստը գործելու և անպիտան ծառայիս ծագեցրու քո ճառագայթների շողը։ Անպատում փա́ռք, որ փարում էիր անհուն համասփյուռ ջրերի վրա, փայլեցրու նվաստիս փառքիդ սրբարար լույսը, մեղքերից մաքրիր բազմամեղիս և սրբիր անսահման սխալներից։ Տեր և Աստված իմ, որ այսօր լույսը տիվ անվանեցիր, իսկ խավարը՝ գիշեր, իմ մեղքի գիշերը և իմ անօրինությունների խավարը հերքիր ու հեռացրու ինձնից։ Բայց դու, Տեր, գթած և մարդասեր, որ երկնքի ու երկրի լինելուց առաջ նախապես պատրաստեցիր արքայությունդ սուրբ առաքյալներին և բոլոր քեզ սիրողներին, ինձ ևս արժանի արա նրանց հետ ժառանգելու խոստացածդ բարիքները և նրանց հետ փառավորելու Երրորդությունդ. հավիտյանս հավիտենից. ամեն։

Աղբյուրը՝ Մեր սուրբ հայր Հովհաննես Գառնեցու Աղոթքները՝ իր անվան տառերով, Ս. Էջմիածին, 2008

Տե՛ս նաև Հովհաննես Գառնեցի, Աղոթք շաբաթ օրվա

Հարցում 3

Աստված

«Սովետական քրիստոնեությո՞ւն»

Սովետական քրիստոնեությունՎերջերս տարբեր մարդկանց հետ զրույցներում տարբեր կարծիքներ եմ լսում Հայաստանում տիրող հոգևոր-կրոնական մթնոլորտի, Հայ առաքելական եկեղեցու վիճակի մասին։ Այդ կարծիքները կարելի է ընդհանրացնել 2 հիմնական ուղղության շրջանակում՝

  1. Մենք սոսկ անունով քրիստոնյա ազգ ենք, որը սիրում է կրկնել, թե առաջինն է ընդունել քրիստոնեությունը իբրև պետական կրոն (սա հատկապես մեծ էնտուզիազմով ասվում է մեր օտարերկրյա հյուրերին՝ վարորդից սկսած մինչև էքսկուրսավարի կողմից),
  2. «անաստվածության» 70 տարիներից հետո վերջապես մենք ազատ շունչ ենք քաշում, և Հայ եկեղեցին մասնավորապես վերազարթոնք է ապրում։

Բավականին երկար խորհելով այս հարցերի շուրջ՝ հանգեցի այն մտքին, որ այս 2 կարծիքները, առաջին հայացքից հակասական լինելով, չեն բացառում իրար։ Դրանց ձևավորման գործում, սակայն, կարևոր դեր է խաղում հասարակության մի հատված, որի դավանած կրոնը պայմանականորեն կարող ենք անվանել «սովետական քրիստոնեություն»։ Read the rest of this entry